• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Սարոյանը փախչելու տեղ չուներ. Արմեն Շեկոյան

aliq 12:00 | 31.08.2023
aliq 12:00 | 31.08.2023
Վիլյամ Սարոյանի գծանկար

…Սարոյանը շատերից ու շատ բաներից նեղսրտելով՝ մեկ Փարիզ էր փախչում, մեկ՝ Լաս Վեգաս ու մերթ էլ՝ Սովետական Միություն ու Սովետական Հայաստան, եւ չնայած Հայաստանում մեր բանաստեղծներին աջուձախ գովաբանելով՝ հնարավորինս ցրվում էր, այդուհանդերձ՝ ամենավերջում էլի ինքն իր նեղսրտության հետ մենմենակ էր մնում, եւ իր նեղսրտության հիմնական պատճառն ըստ երեւույթին էն էր, որ իր փախուստների ֆինիշն ու վերջնակետն իր ընտանիքը չէր, եւ չնայած կյանքի վերջին տարիներին փորձում էր կուռ ընտանիքի բացակայությունը Հայաստանով փոխարինել, էդ փորձաշրջանն ընդամենը մի քանի օր էր տեւում, որովհետեւ Սփյուռքի կոմիտեն Սարոյանին մի շաբաթից ավել Սովետական Հայաստանում մնալու հնարավորություն չէր տալիս եւ եթե նույնիսկ տար էլ, Սարոյանը դժվար թե Հայաստանում երկար լռվեր, որովհետեւ Սարոյանը մեծ մարդ, մեծ հայ ու մեծ գրող լինելով եւ Հայաստանում ընդամենը մի քանի օր ապրելով՝ բոլորիցս լավ էր հասկանում, որ Հայաստանում մի քիչ երկար մնալու դեպքում կարող էր հենց Հայաստանում հեղինակազրկվել, որովհետեւ հայաստանցիներս սիրում ու գնահատում ենք հատկապես էն սփյուռքահայերին, որոնք Հայաստան ու Հայրենիք գալով՝ մի քանի օրից ավել Հայաստանում չեն մնում, եւ Քրքորյանի ու Շառլի պես Սարոյանն էլ ընդամենը մի քանի օր Հայաստանում մնալով եւ Հայաստանից ու հայաստանցիներիցս կարոտն առնելով՝ անմիջապես վերադառնում էր տուն, ավելի ճիշտ՝ ոչ թե տուն էր վերադառնում, այլ՝ Ամերիկա, եւ Սարոյանի դժբախտությունն էն էր, որ Ամերիկան էլ իր տունը չէր, որովհետեւ Ամերիկայում ինքն իր երազած ամուր ու հիմնավոր օջախը չուներ…

…չնայած Սարոյանն իրեն հավասարապես ամերիկացի ու հայ գրող էր համարում, ամերիկացիք ու հատկապես Հեմինգուեյը նրան հայ էին համարում՝ իրենց ժողովրդավարական ընտանիքի իրավահավասար հայ անդամ, եւ հայաստանցիներս էլ Սարոյանին մշտապես գրկաբաց ընդունելով՝ իրեն մեր շարքերը չէինք ընդունում եւ իրեն մեզանից հեռու պահելով՝ իբրեւ կուռքի էինք վերաբերվում, եւ իսկական հայ ու իսկական քրիստոնյա Սարոյանն ընդամենը մի քանի օրում մեր կռապաշտությունից հագենալով՝ փախուստի էր դիմում, բայց Հայաստանից ու մեզանից փախչելով՝ վերստին հասկանում ու համոզվում էր, որ ինքը փախչելու տեղ չունի, եւ ամեն անգամ գլխիկոր օտարություն վերադառնալով՝ էս աշխարհի ամենաօրինական ու ամենաօրինավոր քաղաքացին իրեն խորթացած էր զգում աշխարհից ու բոլորից…

…Սովետական Հայաստանում Սարոյանին ման տվողները երբեմն-երբեմն նրա ականջին հուշում էին՝ հանդիպումների ու ելույթների ժամանակ ինչ խոսի ու ինչ չխոսի, բայց էս ասածս քաղաքական ենթատեքստ չունի, որովհետեւ Սարոյանն առանց էդ հուշարարների էլ շատ լավ գիտեր՝ Սովետում ու Սովետական Հայաստանում ինչ է կարելի խոսել եւ ինչ չի կարելի, եւ, բացի այդ, Սարոյանի մտքով չէր էլ անցնի հակասովետական բաներ խոսել…

…Սարոյանն անձամբ է իր պատմվածքներից մեկում ամենայն մանրամասնությամբ նկարագրել իր սովետական ճամփորդություններին հաջորդած բազում անհարմարությունները, եւ Սարոյանի էդ պատմվածքից պարզ էր դառնում, թե մեր պատկերացրած ու Սարոյանի ապրած էդ ազատ ու ժողովրդավարական Ամերիկայում ինչպես են էդ խեղճ ու շիվարած հսկայից աջուձախ բացատրություններ պահանջում՝ սովետական ու սովետահայ թերթերին տված հարցազրույցների յուրաքանչյուր բառի համար, բայց, այդուհանդերձ, Սովետական Հայաստանում Սարոյանը փորձում էր ազատ լինել եւ ազատորեն արտահայտվել ու էդպես էլ անում էր՝ մինչեւ էն պահը, երբ Սովետական Հայաստանում իրեն ման տվողներն իր ականջին շշնջում էին՝ ինչ ասի ու ինչ չասի, եւ չնայած էս շշնջացողների շշնջոցներն ու պահանջներն առանձնապես քաղաքական չէին, այդուհանդերձ, Սարոյանին ահագին նեղություն ու նեղսրտություն էին պատճառում, որովհետեւ էդ շշնջացողների հիմնական պահանջն էն էր, որ Սարոյանն ընթերցողների հետ հանդիպումների ժամանակ ղումարից ու ղումարբազությունից չխոսի, եւ երբ համալսարանի ռեկտորը Սփյուռքի կոմիտեի նախագահի միջոցով Սարոյանին խնդրել էր, որ համալսարանականների հետ հանդիպման ժամանակ թղթախաղից ու խաղամոլությունից չխոսի, Սարոյանը հատկապես էդ հանդիպման ընթացքում էր էդ թեմայի մեջ խորացել՝ ամենայն մանրամասնությամբ նշելով ողջ կյանքում իր տանուլ տված գումարները…

…մեզ ազատության ու ազատամտության անմոռանալի դասեր պարգեւած Վիլյամ Սարոյանն անձամբ ամենեւին էլ ազատ չէր աշխարհի ամենաազատ երկրում. այսինքն, մեր ճանաչած էդ ամենաազատատենչ մարդն անազատ էր իր ու բոլորիս սիրած Ամերիկայում. ավելին. ինքը, մանավանդ իր կյանքի վերջին տարիներին, միանգամայն խեղճացած էր իր ու բոլորիս սիրած Ամերիկայում. այսինքն, ինձ ու բոլորին ազատության ու երջանկության դասեր տվող էդ հսկան մանավանդ իր կյանքի վերջին տարիներին ամենեւին էլ ազատ ու երջանիկ չէր իմ ժամանակակիցներից ամենահաջողակներին երջանկացրած Ամերիկայում, եւ բոլորին քչով բավարարվելու ու քչով երջանկանալու սպառիչ ու անսպառ դասեր տված էդ հսկան մանավանդ իր կյանքի վերջին տարիներին ամենեւին էլ երջանիկ չէր, որովհետեւ իր կյանքի վերջին տարիներին էդ քչից էլ էր զրկված, ու էդ քիչն ընտանիքն էր, որի շնորհիվ Սարոյանն առաջացել եւ որի բացակայության պատճառով ահա-ահա մեռնում էր…

Հատվածներ «Հայկական ժամանակ» վեպից

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հագուստի փոխանակում հանուն կլիմայի
հաջորդը
Հայերը միայն ժամանակավոր օգուտներ ստացան. Բորիս Նավասարդյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն