• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վերջին բա՞նկը հրաժարվեց «Յունիստրիմ»-ով դրամական փոխանցումներից

aliq 17:25 | 31.08.2023
aliq 17:25 | 31.08.2023
«Յունիստրիմ» ռուսական համակարգի լոգոն

Հայաստանյան բանկերից մեկն էլ հրաժարվեց ռուսաստանյան բանկային «Յունիստրիմ» համակարգի միջոցով փոխանցումներ անելուց: Մասնավորապես, հայաստանյան «Ակբա» բանկը օգոստոսի 31-ին բանկի համապատասխան ստորաբաժանումից  սեպտեմբերի 1-ից «Յունիստրիմ» համակարգի հետ համագործակցությունը դադարեցնելու հրահանգ է ստացել:

Բանկի աշխատակցուհին, որը չցանկացավ ներկայանալ, հայտնեց, որ «Յունիստրիմ» դրամական փոխանցման համակարգից հրաժարվելու հիմնական պատճառը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցները չշրջանցելու եւ ավելորդ գլխացավանքից խուսափելու բանկի ձգտումն է:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին հրապարակված ամերիկյան պատժամիջոցների նոր ցանկում ռուսական ֆինանսական 5 ընկերությունների շարքում էր նաեւ «Յունիստրիմը»: Որոշումը նկատելիորեն բարդացրել է այդ համակարգով Ռուսաստանից արտերկիր գումար ուղարկելու հնարավորությունը: Հուլիսի վերջին գումար փոխանցելու կամ ստանալու համար իրենց հաճախորդներին այլ համակարգերից օգտվելու առաջարկ արեցին նախ Կոնվերս բանկը, ապա՝ Ինեկոբանկը: «Յունիստրիմ» ընկերությունը, որի համահիմնադիրներից է հայազգի Գագիկ Զաքարյանը, հուլիսի 20-ին հայտարարել էր, որ հակառակ  արեւմտյան պատժամիջոցներին՝ իրենք գործընկների հետ աշխատանքն անխափան շարունակելու լուծումներ են մշակում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միայն 2022-ին Ռուսաստանից Հայաստան փոխանցումները եղել են ավելի քան 3 միլիարդ 600 միլիոն դոլար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ի՞նչ են ասել Ֆրանսիայի դեսպանին Բաքվում
հաջորդը
Բա Ծառուկյանն անօրինական բա՞ն ունի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն