• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀաղորդումներՉերեւան

Չերեւան։ Ստեփանավան

aliq 20:01 | 03.09.2023
aliq 20:01 | 03.09.2023

Գետեր, լճեր, սարեր, անտառներ, մաքուր օդ, հարուստ բնություն․․․

Ստեփանավանցիները կարծում են, որ երջանիկ ու ինքնաբավ լինելու համար իրենց քաղաքն ամեն ինչ ունի, բայց զարմացած են, որ սոցիալ-տնտեսական վիճակն այդպես էլ չի բարելավվում։ Երիտասարդները, ինչպես մարզային մյուս քաղաքներից, հեռանում են։

Մեր նկարահանումների ընթացքում հանդիպել ենք տարբեր տարիքի, մասնագիտության ու նախասիրության ստեփանավանցիների, որոնք ներկայացրել են հարազատ քաղաքի հետ կապված մտահոգություններն ու զարգացման հնարավորությունները։

Գայանե ՄելիքյանՍտեփանավանցի Գայանե Մելիքյանը արվեստի դպրոցում նկարչություն է դասավանդում, բայց ընտանիքը պահելու համար տիկնիկագործությամբ, ձեռագործ աշխատանքով է գումար վաստակում։ Ամեն բան անում է սիրած գործով զբաղվելու համար։ Չի դադարում սեփական տիկնիկներով թատրոնում մանկական ներկայացումներ բեմադրելու մասին երազելուց։ Գայանեն դստեր օրինակով ներկայացնում է նաեւ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց խնդիրները։

Ռուբեն Խաչատրյան«Ստեփանավանի զարգացման ծրագրերում զբոսաշրջությունը գերակա ճյուղ է, բայց ոչ բոլոր ուղղություններն են աշխատում, դրանք անգամ տեղացիների համար բացահայտված չեն»,- կարծում է Երեւանից ընտանիքով Ստեփանավան տեղափոխված նորարար տեխնոլոգիաների մասնագետ Ռուբեն Խաչատրյանը։

Նա այստեղ բնակվելու չորս տարիների ընթացքում քաղաքը զարգացնելու բազմաթիվ ծրագրեր է իրագործել։ Ծրագրավորման դասեր է տվել երեխաներին, մասնագիտական կողմնորոշման սեմինարներ կազմակերպել։ Հիմա էլ, իր շուրջը համախմբելով երիտասարդներին, Ստեփանավան քաղաքի զարգացման հիմնադրամ է ստեղծել։

Ռուբենը երիտասարդներին Երեւանից հետ բերելու համար ներդնում է ամեն միջոց եւ վստահ է, որ շատ շուտով իր եւ համախոհների աշխատանքն արդյունք կտա։

Արմեն Առաքելյան«Հրաշալի բնությունն ու մաքուր օդը զբոսաշրջիկին մի քանի օրից ավելի չեն կարող պահել Ստեփանավանում»,- համոզված է մասնագիտությամբ փրկարար Արմեն Առաքելյանը։

Հենց այս պատճառով նա մի քանի տարի առաջ ընկերների հետ հիմնել է «Լոռէ» էքստրիմ պարկը։ Ժամանցի այս վայրը հնարավորություն է տալիս երեխաներին եւ մեծահասակներին անցնելու փորձությունների միջով, ժամանց ապահովելու։

Մարուսյա ԲալայանԼրագրող Մարուսյա Բալայանի ֆեյսբուքյան դիմանկարների շարքին շատ ստեփանավանցիներ են սպասում։ Գիտեն՝ հաջորդը կարող են հենց իրենք լինել։ Մարուսյան զարմանում է, թե ինչպես էր ուսանողության տարիներին երազում Երեւանում ապրելու մասին, չէ՞ որ հարազատ քաղաքում շատ անելիք կա, եւ շրջապատը կարեւորում է իր ներկայությունը։

Սամվել ՀամբարյանՈճաբան, վարսահարդար Սամվել Համբարյանը ամենապահանջված մասնագետն է քաղաքում։ Հիշում է՝ հինգ տարի առաջ ընդամենը մի սեղան ու աթոռ ուներ, հիմա` սեփական սրահ եւ հաճախորդների բանակ։ Նա համոզված է, որ քաղաքը զարգացնողը անհատներն են։

Նաիրա ՋաղինյանՆաիրա Ջաղինյանն էլ աշխատում է կոշիկի ընտանեկան սրահում, որը վաճառում է ամուսնու հիմնադրած ձեռնարկության արտադրանքը։ Նաիրան հպարտությամբ նշում է, որ խանութը հեռավար պատվերներ է ընդունում եւ առաքումներ անում փոստով։

Դիտեք «Ալիք Մեդիայի» «Չերեւան» նախագծի ֆիլմերը, բացահայտեք Հայաստանի քաղաքները նոր դիտանկյունից, իմացեք այնտեղ ապրող մարդկանց երազանքների ու հոգսերի մասին։

«Չերեւան» նախագիծն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի օժանդակությամբ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ընդդիմության հանրահավաքը կիրակնօրյա «Բլա-բլա-բլա…»-ում
հաջորդը
Լույս չի լինի Երեւանում եւ Հայաստանի 5 մարզերում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն