• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Հայաստանը ԵՄ սալի եւ ՌԴ մուրճի արանքում. արդեն 10 տարի ԵԱՏՄ-ում

aliq 20:00 | 04.09.2023
aliq 20:00 | 04.09.2023
կամուրջ ԵՄ-ի եւ ՌԴ-ի միջեւ

2020 թվականի Արցախյան պատերազմից հետո մեր հանրության մեջ ավելի ու ավելի հաճախ է արծարծվում Մաքսային միությանը եւ ԵԱՏՄ-ին (Եվրասիական տնտեսական միություն) անդամակցելու նպատակահարմարության հարցը։ Շատերը հենց դրանով են պայմանավորում վերջին շրջանի մեր դժբախտությունները։

Այս տարի լրանում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ այդ միություններին միանալու հանկարծահաս որոշման տասնամյակը։

Որոշում, որի մասին Հայաստանի քաղաքացիներն իմացան Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական կայքից։ Մինչդեռ Հայաստանը բավական երկար բանակցում էր Եվրոպական միությանն ասոցացվելու համաձայնագրի շուրջ։

Կրեմլում Սերժ Սարգսյանի տված այս համաձայնությունից օրեր անց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարեց, որ իրենք (ԵՄ-ն) շոկի մեջ են, իսկ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովը հրատապ բանաձեւով դատապարտեց Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կիրառած ճնշումը եւ ափսոսանք հայտնեց Սերժ Սարգսյանի որոշման համար:

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը զարմացած ու տարակուսած հանրությանը հանգստացնում էր. «Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու որոշումը ամենեւին չի նշանակում Եվրոպական միության հետ մեր քաղաքական երկխոսության դադարեցում կամ ընդհատում․․․ Մեր քաղաքական օրակարգում մնում է Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը»։

Ձախողումը քողարկելու համար Սերժ Սարգսյանի վարչակազմը փորձում էր մասնակիորեն ստորագրել համաձայնագիրը։ Այսինքն՝ ստորագրել քաղաքական մասը, իսկ ազատ առեւտրի պայմանագիրը մի կողմ դնել։

ԵՄ-ն, սակայն, հասկացրեց, որ Ասոցացման համաձայնագիրն ամբողջական փաստաթուղթ է, եւ հնարավոր չէ այն մասնատել։ Երկու ամիս անց ԵՄ-ն պաշտոնապես հրաժարվեց Հայաստանի հետ միայն քաղաքական բարեփոխումներ ենթադրող Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց:

Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական միությունը բավարարվեցին ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտության մասին համատեղ հայտարարություն ընդունելով:

Արեւելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի անդամները, որոնք երեքուկես տարի մասնակցել էին Եվրամիության Ասոցացման ծրագրի շուրջ ընթացող քննարկումներին, հայտարարեցին, որ Մաքսային միությանն անդամակցելը նշանակում է «գիտակցաբար գնալ ինքնասպանության», քանի որ այդ դեպքում պարենային ապրանքները Հայաստանում շուրջ 15 տոկոսով կթանկանան։

Սրան ի պատասխան՝ այդ ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Մաքսային միության առավելությունները թերություններից շատ են։

Բայց ՄՄ-ին եւ ԵԱՏՄ-ին հանկարծակի անդամագրվելու եւ ԵՄ-ի ասոցացման համաձայնագրից խույս տալու հիմնական փաստարկը, որը բերում էին օրվա իշխանությունն ու նրա սպասարկուները, Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն էր։

Սեպտեմբերի 7-ին հրավիրվեց Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ, որը վարում էր ՀՀ առաջին նախագահ, կուսակցության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Ես վարում եմ միայն [ՀԱԿ] հանրապետական խորհրդի նիստերը, բայց հիմա մի այնպիսի լուրջ իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանում, որ կուշանար: Պետք էր այսօր ինչ-որ գնահատականներ տրվեին դրան: Խոսքը, իհարկե, Հայաստանի կողմից Եվրոասոցացման պայմանագրից հրաժարվելու եւ Մաքսային միությանը միանալու որոշման մասին է»,- ասաց առաջին նախագահը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Էրդողանին չի հաջողվել Պուտինին վերադարձնել «հացահատիկային գործարքին»
հաջորդը
Հայազգի դիմորդների գերակշիռ մասն ուսանող է դարձել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն