• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կառուցապատողին կփոխանցվի բնակարանի կանխավճարի 30%-ը

aliq 10:12 | 05.09.2023
aliq 10:12 | 05.09.2023
mortgage

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացրել կառուցապատողների մասին աղմկահարույց նախագիծը։ Ըստ օրինագծի՝ առաջարկվում է՝ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, գումարն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին:  Հիմնական զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ նախագծով կարգավորվում է կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման գործընթացի կազմակերպումը:

Առաջին ընթերցման տարբերակում առաջարկվում էր կառուցապատողին փոխանցել  բնակարանի արժեքի միայն 25%-ը, մնացած 75%-ը՝ երբ բնակարանը կառուցված լինի եւ հանձնվի սեփականատիրոջը։ Նախագիծը բուռն կրքեր է առաջացրել ինչպես կառուցապատողների, այնպես էլ ՔՊ-ի շրջանում։ Մարդիկ վստահ էին՝ փոքր եւ միջին կառուցապատողները դուրս կմղվեն դաշտից, շենք կառուցելը Հայաստանում կմոնոպոլացվի: Եվ առաջին ընթերցում անցած նախագիծը լրամշակման համար սառեցվել է։ Երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծի տարբերակում չնչին խմբագրում է արվել․ 25/75 հարաբերակցությունը փոխվել է 30/70-ի: Իսկ 2025 թվականի հունվարից այն կդառնա 50 տոկոս, մինչեւ կառուցապատողն ավարտի շենքի շինարարությունը եւ ստանա շենքի շահագործման թույլտվությունը: «Այս մոտեցումն առավել արդյունավետ է եւ այն ուղղված է ռիսկերի չեզոքացմանն ու սպառողների պաշտպանությանը»,- նշել է օրինագծի հեղինակը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն էլ նշել է, որ հարցը քննարկվել է կառուցապատողների հետ, եւ նրանք դրական են արձագանքել օրինագծի ընդունմանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ավելի շոգ կլինի
հաջորդը
Մոսկվայի ուղղությամբ թռչող ԱԹՍ է ոչնչացվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն