• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Հանրապետական Ավինյանն ու երիտհանրապետական Հայկոն

Մհեր Արշակյան 19:30 | 05.09.2023
Մհեր Արշակյան 19:30 | 05.09.2023
մեջբերում Մհեր Արշակյանից

Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում մի դրվագ է հիշել իր մրցակցի՝ քաղաքապետի մեկ այլ թեկնածու Հայկ Մարությանի կյանքից:

«Էն լավ ժամանակ՝ հեղափոխության օրերին՝ ամենապիկին, առաջին շարքերում, բոլորին բրդբրդելով, առաջին պլան էր գալիս, ասում էր՝ ես, ես, ես, ինձ պաշտոն, շատ լավ, էլի մեր թիմակիցն էր, մեզ էդպես էր թվում համենայն դեպս, կուսակցությունում դիմում գրեց արագ-արագ: Պատերազմից հետո որ տեսավ՝ մի քիչ խարխուլ է մեր վիճակը, կարող ա ծեծ ուտենք հեսա, թողեց փախավ»,- պատմել է Տիգրան Ավինյանը:

Միանգամից ասեմ՝ ավագանու այս ընտրություններին ոչ մի ուժի չեմ համակրում: Բայց հավատում եմ Ավինյանի ասածին: Թեկուզ այն պատճառով, որ Հայկը քաղաքական զրո հոտառություն ունի եւ ոչ միայն քաղաքական:

Բայց այստեղ խնդիրը Հայկը չէ: Տիգրան Ավինյանն անկեղծ չէ հենց իր ընտրողի հետ: Ես վստահ եմ՝ ինքը Հայկոյի մասին ամեն ինչ ճիշտ է ասում, բայց ինչո՞ւ է հիմա ասում, որ պաշտոնի հոտառությամբ Հայկը համախմբվեց Փաշինյանի շուրջը:

Այսինքն՝ տեսել էիք, չէ՞, որ մարդու ուզածը պաշտոնն է: Չընդունեիք: Ինչո՞ւ ընդունեցիք: Որովհետեւ ձեզ «Կարգին Հայկոյի» հեղինակությունն ու սիրված լինե՞լն էր պետք:

Հա, հենց այդպես, սիրված լինելն էր պետք: Իբր տեսեք, թե ով է մեզ հետ: Ե՛վ նրա սիրված լինելն էր ձեզ պետք, ե՛ւ աչք էիք փակում, որ Հայկոն ոչնչով չէր տարբերվում որեւէ երիտհանրապետականից ու «քցվում» էր պաշտոնի հնարավորության վրա:

Ինքը «քցվում» էր, դուք ասում էիք՝ Հայկո ջան, մեր աչքի վրա տեղ ունես: Բայց Հայկոյի հարցը էն գլխից է պարզ: Բա դուք, պարո՛ն Ավինյան, դուք: Տեսել եք, չէ՞, տեսել եք, որ մարդը առաջ է գալիս «ես, ես, ես, ինձ պաշտոն» սկզբունքով:

Ձեր հեղափոխությունն էն մասին չէ՞ր, որ էդպես առաջացողները նոր Հայաստանում տեղ չունեն:

Հիմա դու ասում ես, որ ոչնչով չես տարբերվում Արմեն Աշոտյանից կամ որեւէ Վիգեն Սարգսյանից, որոնք հենց էդ սկզբունքով էլ տիրություն են արել պաշտոնամեռ ջահելներին:

Եթե անկեղծ, ձեր բացահայտումը, որի անկեղծությանը հավատում եմ, բարոյականության հետ ընդհանուր եզրեր քիչ ունի: Ո՞վ է ասում, որ հենց հիմա դուք Հայկոյի նման այդպիսի հարյուրավոր երիտասարդների «կռիշա» չեք կանգնել, որոնք հենց լքեն ՔՊ-ն, մոտավորապես նույն բաներն եք ասելու:

Դուք, պարո՛ն Ավինյան, Հայկոյի մասին չեք պատմել, դուք ձեր մասին եք պատմել: Հայկոն կարող էր ավելի վատը լինել, եւ դուք տիրություն անեիք ավելի վատին:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կթույլատրվի ՀՀ ներմուծել 14 նոր հոգեմետ դեղամիջոց
հաջորդը
ԵՄ առաքելությունը սահմանի լարվածության մասին զեկուցել է Բրյուսելին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն