• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիայի հետ սահմանով անցնող Արաքս գետի ողողված պատնեշը կվերականգնվի

aliq 16:20 | 07.09.2023
aliq 16:20 | 07.09.2023
Arax river

Արաքս գետի հայկական կողմի մոտ 130 մ երկարությամբ եւ 8 մ խորությամբ ողողված պատնեշի վերականգնման աշխատանքներ կկատարվեն: Ավազահանքի շահագործման հետեւանքով Արաքս գետի հայկական կողմում 8 մ խորությամբ հողապատնեշը ողողվել է, փոխվել է Արաքս գետի նախկին հունը, եւ Արաքսը հոսում է Հրազդան գետի հունով: Այս տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական աշխատանքների 50 տոկոսը:

Ըստ 1973 թվականին վերասահմանանշման՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պետական սահմանն անցնում է Արաքս գետի նախկին հունով, որը փոփոխման հետեւանքով ներկայում ջրազրկվել եւ պատվել է խիտ թփուտներով ու ծառերով: Արաքս գետի նախկին եւ ներկա  հուների միջեւ առաջացել է մոտ 400 հա մակերեսով «կղզի», որն ամայացել է եւ գյուղատնտեսական նպատակների համար պիտանի չէ: Արաքս գետը Հրազդան գետի հունով հոսելու հետեւանքով Հրազդան գետի ձախ ափը վտանգված է, հեղեղների ժամանակ փլուզումներ են լինում, որոնք կարող են դառնալ ափամերձ տարածքի եւ սահմանային կառույցների ողողման պատճառ:

Նախատեսվում է մոտ 6.5 կմ երկարության վրա վերականգնել Արաքս գետի նախկին հունը համապատասխան սահմանային նշանների հատվածում եւ խուսափել հետագա փլուզումներից: 2022-ից մեկնարկել է համապատասխան փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը, որի համաձայն՝ շինարարական աշխատանքների համար պահանջվում է 378,251.2 հազար դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 4,917.3 հազար դրամ, հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ 1,513.0 հազար դրամ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վառելիքի պակասը կարող է խոչընդոտել բերքահավաքն ու հանգեցնել սովի
հաջորդը
Roof25-ը հրավիրում է տանիք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն