• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանը ձեռք է բերում Հնդկաստանից, Հնդկաստանն՝ ԱՄՆ-ից

aliq 14:02 | 08.09.2023
aliq 14:02 | 08.09.2023
Զենք, զինամթերք Հնդկաստանից

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հարցմամբ դիմել է ԱՄՆ կառավարությանը՝ 31 MQ-9B Reaper (հայտնի է նաեւ Predator-B անվամբ) հարվածային անօդաչու գնելու համար: Գործարքը կարող է կնքվել մինչեւ 2024-ի ապրիլ։ Հնդկական The Times of India պարբերականի աղբյուրները հայտնել են, որ գրավոր հարցումն ուղարկվել է մի քանի օր առաջ՝ վարչապետ Նարենդրա Մոդիի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման նախաշեմին․ Բայդենը սեպտեմբերի 8-ին ժամանելու է Նյու Դելի՝ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին։ Ընդ որում՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պատասխանն ակնկալվում է «մեկ-երկու ամսվա ընթացքում»։

Կողմերը կհամաձայնեցնեն պայմանագրի արժեքը, երբ ԱՄՆ-ը պաշտոնապես կպատասխանի Հնդկաստանի հարցմանը։ Գործարքի  նախնական արժեքը գնահատվել է մոտավորապես 3,1 միլիարդ դոլար: Սպասվում է, որ Հնդկաստանը անօդաչու սարքերը ձեռք կբերի զինված ուժերի բոլոր երեք ճյուղերի համար, քանի որ սարքերը կարող են կատարել տարբեր գործառնություններ, դրանց թվում՝ ծովային հետախուզություն, սուզանավերի դեմ պայքար, ցամաքային թիրախների վրա գրոհ: Հնդկաստանի ռազմածովային ուժերն արդեն փորձարկել են ամերիկյան անօդաչու թռչող սարքերի այս մոդելը՝ 2020-ին վարձակալելով երկու Predator հետախուզական անօդաչուներ։

Ըստ հնդկական The Print կայքի՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության համատեքստում Հայաստանն արդեն 2022-ի աշնանից դիտարկում է Հնդկաստանի հետ պաշտպանական նոր գործարքներ կնքելու, մասնավորապես՝ Tata Advanced Systems Limited-ի (TASL) եւ Solar Industries-ի մշակած «կամիկաձե» անօդաչու թռչող սարքերի (loitering munition), ինչպես նաեւ «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերի գնման հնարավորությունը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհվածի հայրը
հաջորդը
Սամվել Բաբայանին զրկել են Արցախի նախագահ ընտրվելու հնարավորությունից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն