• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀաղորդումներՏեղ սահմանի մոտ

Պրիվոլնոյե, Սարչապետ․ լքված գյուղեր

aliq 20:01 | 10.09.2023
aliq 20:01 | 10.09.2023

Պրիվոլնոյեն Լոռու մարզի գյուղերից է։ Սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը։ Նախկինում այն գրեթե ամբողջությամբ ռուսական էր:

Վերա Ռեշետովան այստեղ մնացած սակավաթիվ ռուսներից է։ Նա Միքայել Հրեշտակապետի ռուսական եկեղեցու ե՛ւ պահակն է, ե՛ւ պատարագիչը, ե՛ւ մոմավաճառը:

Վերա Ռեշետովան«Այսօր կիրակի է, չէ՞, կիրակնօրյա ժամերգություն եմ իրականացրել, կոչվում է Օբեդնիցա, մասնակիցները քիչ են, համարյա չկան, գալիս են երկու-երեք հոգի ու վերջ»,- պատմում է տիկին Վերան։

Ամուսինը մահացել է երկու տարի առաջ։ Չեռնոբիլի վթարի վերացման վետերան էր: Վերան ասում է, որ կնոջ համար գյուղում մենակ ապրելը դժվար է. «Անպայման տանը պետք է տղամարդ լինի, ամեն մանրուքի համար պետք է գնաս, խնդրես՝ օգնե՛ք, մի բա՛ն արեք, իսկ հենց այնպես ոչ մեկը ոչինչ չի անի»։

Տիկին Վերան մի քանի կով ունի, կարտոֆիլ է ցանում, աղոթում, որ կարկուտը կամ երաշտը բերքը չփչացնեն. «Չենք կարողանում հասցնել, ապրում ենք պարտքերի մեջ»։

Վալենտինա Կուսատկինայի համար ամեն ինչ ավելի բարդ է։ Նրա քույրերից մեկը Ռուսաստանում է ապրում, մյուսն՝ Ուկրաինայում։ «Ամեն ինչ խաղաղ էր, այցելում էինք իրար, իսկ հիմա տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում Ուկրաինայում»։ Ռուս-ուկրաինական պատերազմի խորապատկերում նա Պրիվոլնոյեն ամենաանվտանգ տեղն է համարում։

Վալենտինա ԿուսատկինաՎալենտինայի մեծ ընտանիքն այս գյուղի հնաբնակներից է։ Հայրը 20 տարի եղել է դպրոցի տնօրենը։ «Ես իմ գյուղի հայրենասերն եմ»,- ասում է ու խոստովանում, որ վախենում է շուրջը նայելուց. ամենուր դատարկ տներ են։

Ռուսների 90 տոկոսը գյուղից հեռացել է վերջին 30 տարում, քչերն են մնացել։ Վալենտինա Իվանովան Պրիվոլնոյեն չլքելու իր պատճառն ունի։ Թոռը՝ Պետյան, զոհվել է 44-օրյա պատերազմում, թաղված է հայրենի գյուղում։

Վալենտինա ԻվանովաՏիկին Վալենտինան արցունքն աչքերին ցույց է տալիս թոռան նկարները. «Տեսե՛ք՝ էստեղ ինքն ինչքան լուրջ է, իսկ ընդհանրապես շատ կատակասեր էր։ Ասում էի՝ Պե՛տյա, զգո՛ւյշ եղիր, կասկա՛ [սաղավարտ] հագիր, ասում էր՝ բաբո՛ւլ, դու ինձ էրեխու տե՞ղ ես դրել»։

Պետյայի երեք եղբայրներից երկուսը սպասում են բանակում ծառայելու իրենց հերթին, մեկն առողջական խնդրով ազատված է։ Վալենտինա Իվանովան կյանքից այլեւս ակնկալիք չունի, միայն ուզում է, որ մարզում իր զոհված թոռան մասին շատ խոսեն, նրա անունով կոչեն գյուղի դպրոցը, որպես հերոսի պատվեն։

«Գնացինք մարզպետարան՝ խնդրելու, որ դպրոցը Պետյայի անունով կոչեն, Կիրովականում [Վանաձոր] ասացին՝ ինքն Արցախում է պարգեւատրվել, ոչ թե Հայաստանում»,- պատմում է պատերազմում զոհված Պետյայի տատիկը, ցույց տալիս թոռան պարգեւներն ու ավելացնում՝ ինձ էս պարգեւները ոչինչ չեն ասում. եթե նա ողջ լիներ, իմ ինչի՞ն էին պետք պարգեւները։

Սարչապետ

Ամայի փողոցներ, կյանքի հատուկենտ նշաններ. այսպիսին է Լոռու մարզի Սարչապետ գյուղը, որի բնակչության 70 տոկոսը վերջին երկու տասնամյակում լավ կյանքի հույսով տեղափոխվել է ռուսական կամ բելառուսական քաղաքներ:

Մնացել են հիմնականում ծերերը, եւ նախկին ուսուցիչ Նոդար Բարոյանը տրտնջում է. «Մարդ չկա, հետդ հաց ուտող չկա, այ ցավդ տանեմ, տենց բա՞ն կլինի, հետդ հաց ուտող չկա, դրանից վատթար ի՞նչ կլինի»։

Նոդար ԲարոյանՆոդար Բարոյանը սահմանամերձ Սարչապետի ե՛ւ տարեգիրն է, ե՛ւ վերջին պոետը։ 60 տարեկանում է սկսել բանաստեղծություններ գրել։ Առաջին գիրքը վերնագրել է․ «Իմ աշունը շատ է հեռու»։

Վաղորդայնի շողերի հետ, լույս կիրակի այգաբաց,
տանս վրա տեսիլքի պես ցոլք հայտնվեց ու գնաց,
այն էլ ի՜նչ լույս՝ հսկա կաթիլ, արդար մեղրի կաթիլի պես,
որ տարածվեց կտուրով մեկ ու պահի տակ կորսվեց։

Ֆելիքս Թորոսյանը Սարչապետի դպրոցի ռազմագիտության ուսուցիչն է: Հայաստանի հյուսիսի երբեմնի ամենամարդաշատ գյուղի դատարկվելուն նայում է զորակոչի տվյալներով. «Սա այն գյուղն էր, որ, երբ զորակոչ էր լինում, ամեն անգամ 30-40-45 տղա էր տալիս, այսօր ընդամենը մեկ-երկու հոգի են, շատ ցավալի է»։

Ֆելիքս ԹորոսյանԹորոսյանը պատմում է, որ մինչեւ վերջերս միայն տղամարդիկ էին գնում «խոպան»։ Դա կոչվում էր ժամանակավոր արտագնա աշխատանք։ Հիմա ընտանիքներով են գնում, եւ այդ պատճառով գյուղի բնակչությունը վեց անգամ պակասել է. «Առաջ 3600 մարդ էր ապրում Սարչապետում, հիմա հազիվ 600 է մնացել»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանը եւս չի ճանաչում Արցախում նախագահական ընտրությունները
հաջորդը
Մանկապարտեզ կառուցելու սեւեռուն գաղափարով տոգորված

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն