• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայելին արվեստի եւ իրականության մեջտեղում

aliq 17:30 | 11.09.2023
aliq 17:30 | 11.09.2023
Վահագն Ղուկասյանի «Հայելային x-y-z բեկվածք» ժամանակակից ինստալացիան

Ժամանակակից արվեստի միջազգային Gyumri Art Week փառատոնի շրջանակում Գյումրու Արվեստների ակադեմիայի բակում տեղի է ունեցել նկարիչ, արվեստագետ, Gyumri Art Week-ի կազմակերպիչ Վահագն Ղուկասյանի «Հայելային x-y-z բեկվածք» ժամանակակից ինստալացիայի բացումը:

Արվեստագետը հայելային բեկվածքը ժամանակի մեջ իրականության խնդիրներին արվեստի աչքերով նայելու փորձ է համարում:

«Խնդիրները վերաձեւակերպվում են այս քանդակի շնորհիվ: Այստեղ արվեստն իր էսթետիկական, գեղագիտական եւ փիլիսոփայական մոտեցումով ոչ թե հեռանում է մարդուց ու իրականությունից, այլեւ նորովի է ընկալել տալիս իրողությունը»,-ասում է Վահագն Ղուկասյանը:

Վահագն Ղուկասյանի «Հայելային x-y-z բեկվածք» ժամանակակից ինստալացիայի բացումըՀիշեցնենք, որ Gyumri Art Week-ը Գյումրիում էր մեկտեղել բազմաթիվ ճանաչված արվեստագետների ամբողջ աշխարհից:

Ծրագրի շրջանակում անցկացվեցին ժամանակակից արվեստային մի քանի նախագծեր՝ ցուցահանդեսներ, ներկայացումներ, վիդեոարտ, ինստալացիաներ, համերգներ, ճանաչողական էքսկուրսիաներ արտ-ստուդիաներում, պանելային քննարկումներ եւ այլն:

Երկրորդ տարին Գյումրիում անցկացվող միջազգային Gyumri Art Week-ը կազմակերպել էին «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը», «5-րդ հարկ» մշակութային խումբը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «Բեռլին արտ» հոթելը, աջակցել է CYLAND Media Art Lab-ը:

Փառատոնի հիմնադիր-համադրողը գյումրեցի արվեստագետ Սարգիս Հովհաննիսյանն է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մատենադարանին են ընծայել Հայաստանի պատմական ատլասը
հաջորդը
Huawei-ի սմարթֆոններում հայտնաբերվել են արգելված չիպեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն