• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Դեպի Սանահինի վանք՝ նոր ճանապարհով

aliq 11:06 | 12.09.2023
aliq 11:06 | 12.09.2023
Սանահին տանող ճանապարհ

Արդեն հինգ ամիս է՝ հիմնանորոգվում է Վանաձոր – Ալավերդի — Վրաստանի սահման (Մ6) միջպետական մայրուղուց Սանահինի վանական համալիր տանող 10 կմ երկարությամբ ճանապարհը։ 2024-ին, որպես ծրագրի շարունակություն, մեկնարկելու է Սանահինից Ակներ գյուղ տանող 4 կիլոմետր հատվածի շինարարությունը։

14 կիլոմետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրն իրականացվում է պետության՝ 2 միլիարդ դրամ հատկացումով։ Շինաշխատանքները կատարում է AAB Construction ընկերությունը։

Ապրիլից ճանապարհի լայնացման նպատակով առաջին 3 կիլոմետր հատվածում ժայռի քանդման աշխատանքներ են կատարվել, դուրս է բերվել 40 հազար խորանարդ մետր ժայռային հանույթ։ Առաջիկա օրերին կավարտվեն Ալավերդի-Սարահարթ հատվածի վերջին ժայռակտորի հանույթի աշխատանքները։ Ճանապարհն ունենալու է 10 սմ հաստությամբ երկշերտ ասֆալտ։

Սանահին տանող ճանապարհAAB Construction ընկերության տեղամասից հայտնում են, որ մինչեւ տարեվերջ կկառուցվի Մ6 — Սարահարթ — Սանահին հատվածի եւ Սանահինի վանքից գյուղի «Միլ» կոչվող աղբյուր տանող ճանապարհի ասֆալտ-բետոնե ներքին՝ 6 սմ հաստությամբ շերտը։

Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ Սանահին-Ակներ ճանապարհի կառուցումը կմեկնարկի հաջորդ տարի։ Այս հատվածում նույնպես վտանգավոր ժայռեր կան, որոնք հեռացվելու են։ Կառուցվող ճանապարհի երկրորդ՝ 4 սմ հաստությամբ ասֆալտե շերտը նույնպես կփռեն հաջորդ տարի՝ ծրագրի վերջում։

Ի դեպ, նշված ճանապարհի հիմնանորոգումը պետք է սկսվեր նախորդ տարի՝ օգոստոս–սեպտեմբերին։ Սրա մասին «Ալիք Մեդիա»-ին ասել էր ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը 2022-ի մայիսին։

2021-ին կրկին պետական միջոցներով Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման մայրուղուց Հաղպատի վանական համալիր 5 կմ երկարությամբ ճանապարհն էր հիմնանորոգվել։

Նշված ճանապարհների առաջնահերթ նորոգումը կառավարությունը պայմանավորում է դրանց զբոսաշրջային նշանակությամբ․ Սանահինի եւ Հաղպատի վանքերը իբրեւ մեկ միավոր ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը չի ճանաչում ԼՂ նախագահի ընտրությունները․ Պետդեպ
հաջորդը
Սահմանապահ Խաչիկում Գաթայի փառատոն կանցկացվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն