• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բացօթյա վայրերում մշակութային գործունեությունը կսահմանափակվի

aliq 18:50 | 12.09.2023
aliq 18:50 | 12.09.2023
փողոցային երաժիշտ

Սեպտեմբերի 12-ին Երեւանի ավագանու նիստում ընդունված նախագծով կսահմանափակվի բացօթյա վայրերում մշակութային գործունեությունը, դրանց թվում՝ գրական, երաժշտական, պարային ելույթները։ Նշվում է, որ եթե երաժշտական միջոցառումը կազմակերպվում է 10:00-21։00-ն, բնակելի տներից, հասարակական եւ առեւտրային կազմակերպություններից պետք է պահպանվի 10 մետր, իսկ մինչեւ 23։00-ի պարագայում՝ 100 մետր հեռավորություն։ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը հայտնել է, որ կա փողոցային երաժշտությամբ հարակից շենքերի բնակիչներին չխանգարելու միջազգային պրակտիկա: Խոստացված «Ձայնի սահմանափակում»-ը ով, որքան եւ ինչ պայմաններով պիտի մտցնի՝ չի հստակեցվել:

Եվրոպայում երաժիշտների համար գործող կանոնակարգի համաձայն՝ փողոցային երաժիշտները չպետք է օգտագործեն ուժեղացուցիչներ եւ ստեղծեն, այսպես կոչված, «ներխուժող աղմուկ». 10 մետր հեռավորության վրա անգամ հնչող եւ մարդկանց զրույցին խանգարող աղմուկը համարվում է ներխուժում անձնական տարածք: Ըստ այդ կանոնակարգի՝ երաժիշտները եվրոպական մի շարք երկրներում թույլատրված հատվածում կարող են երգել ու նվագել 10:00-19:30-ը։ Բացի դրանից, այդ նույն միջազգային պրակտիկայի համաձայն, Արեւմուտքում երաժիշտները փողոցում երաժշտական միջոցառման թույլտվություն ստանալու համար պետք է ձեռք բերեն արտոնագիր: Խախտողները Մեծ Բրիտանիայում, օրինակ, տուգանվում են 1000 ֆունտ ստեռլինգով: Բեռլինում, որտեղ տուգանքները կարող են հասնել 50 հազար եվրոյի, երաժիշտները բնակելի շենքերից 20 մետր հեռավորություն պետք է պահպանեն: Կոպենհագենում սահմանված կանոններով երաժիշտներին թույլատրվում է նվագել մեկ վայրում միայն մեկ ժամ եւ օրը միայն մեկ անգամ: Հաջորդ անգամ նույն երաժիշտները նախորդ ելույթի վայրից պետք է հեռու լինեն առնվազն 100 մետր, իսկ երաժշտությունը չպետք է գերազանցի 60 դեցիբելը:

Սահմանված պահանջները  չպահպանելը կառաջացնի վարչական պատասխանատվություն՝ նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկու հարյուրապատիկի չափով, իսկ նույն արարքը կրկին կատարելու դեպքում կտուգանվեն հինգ հարյուրապատիկից մինչեւ ութ հարյուրապատիկի չափով՝ գործիքների բռնագրավմամբ կամ առանց բռնագրավման։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մահմեդականների նկատմամբ ճնշումներն աճել են
հաջորդը
Դիրիժորը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն