• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Կարեն Դեմիրճյան մարդը եւ արձանը. Աշոտ Ոսկանյան

aliq 21:00 | 12.09.2023
aliq 21:00 | 12.09.2023
Աշոտ Ոսկանյան

Բարեկամիս՝ Տիգրան Պասկեւիչյանի հոդվածի կապակցությամբ

Սիրելի՛ Տիգրան

Պահանջ ունեցա բացատրելու, թե ինչու համաձայն չեմ Կարեն Դեմիրճյանին տված քո գնահատականին։

Իրավացի ես, որ Խորհրդային Միությունում քաղաքական գործիչներ չեն եղել։ Դեմիրճյանն էլ մյուսների նման ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱ ԷՐ, մենեջեր եւ տնտեսվար։

Իր պարտականությունները կատարել է արդյունավետ եւ արժանապատիվ ձեւով։ Բնական հարաբերություններ ունենալով միութենական կենտրոնի հետ՝ նա խուսափել է Կենտրոնին քծնելուց եւ «նվերակոխ» անելուց՝ գործելակերպ, որով աչքի էին ընկնում հարեւան երկու հանրապետությունների ղեկավարները։

ՇԱՐԺՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ Դեմիրճյանի վերաբերմունքը եղել է լոյալ, որը եւ, ի վերջո, Մոսկվային հիմք է տվել նրա պաշտոնանկության համար։ «Ջեբի» պատմությանը կանդրադառնամ ստորեւ։

Ինձ զարմացրեց նաեւ երկրաշարժի հետեւանքների վերացմանն ուղղված նրա գործողություններին տվածդ գնահատականը։ Անկասկած հիշում ես, որ երկրաշարժի առաջին իսկ օրերից հանրապետության իշխանությունները եւ Շարժման կառույցները գործում էին համատեղ, հետո դրան գումարվեց նաեւ Մոսկվայի օգնությունը։ Շատ բան անկատար եւ կիսատ-պռատ մնաց, բայց խնդիրն ահռելի էր, եւ չգիտեմ, թե ով էր այդտեղ ավելի արդյունավետ լինելու։

Բայց գամ հիմնական խնդրին

Կարծում եմ, սխալվում ես՝ անտեսելով, որ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԵՂԵԼ Է ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՑ ՄԵԿԸ։

Հիշեցնեմ։ ՀԽՍՀ Կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնը թողնելուց հետո Դեմիրճյանը տասը տարի լռել է (Երրորդ հանրապետության քաղաքական պատմության մեջ դրա միակ զուգահեռը Առաջին նախագահի տասնամյա լռությունն էր)։

1998-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, Դեմիրճյանը մտել է քաղաքական ասպարեզ եւ բաց ճակատով մրցակցել է ՀՀ նախագահության հիմնական հավակնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Ընդ այդմ, նա հանդես չի եկել խորհրդային կարգերին վերադառնալու կամ Մոսկվային միանալու կարգախոսներով, այլ ներկայացել է որպես փորձառու պետական այր, որն ուզում է ծառայել իր երկրին։

Պաշտոնական տվյալներով ստացել է քվեների 30 տոկոսից ավելին։ Չնայած ընտրության ազնվությունը կասկածի տակ դնող բազմաթիվ ձայներին՝ նա ոչ միայն չի գրոհել Պառլամենտի շենքը, այլեւ չի դիմել դատարան՝ լավ իմանալով այդ ատյանի իրական արժեքը։ Փոխարենը՝ ձեւավորել է նոր քաղաքական (Ժողովրդական) կուսակցություն, որով մասնակցել է 1999-ի խորհրդարանական ընտրություններին՝ դաշինք կազմելով Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ նորոգված Հանրապետական կուսակցության հետ։

Իմ այդ տարիների քաղաքական վերլուծություններից մեկում ես այդ դաշինքն անվանել եմ «Ուժի եւ լեգիտիմության ալյանս». Վազգենն ապահովում էր ուժը, Կարեն Սերոբիչը՝ լեգիտիմությունը։ Դաշինքը ստացել է խորհրդարանի տեղերի 42 տոկոսը։

Այդպիսով, Դեմիրճյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ է դարձել ոչ թե ֆորմալ նշանակման կամ անդրկուլիսյան պայմանավորվածությունների, այլ ԶՈՒՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ՝ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԻՄԱՍՏՈՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ արդյունքում։

Առաջ եկած քաղաքական կոնստելացիան՝ նախագահ Ռ․ Քոչարյան- վարչապետ Վ․ Սարգսյան — ԱԺ նախագահ Կ․ Դեմիրճյան, հանդես է եկել որպես զսպումների եւ հակակշիռների միջոցով ապահովված քաղաքական բալանսի օրինակելի նմուշ, որը ջախջախվել է 1999-ի բիրտ ահաբեկչության արդյունքում։

ԱՆՁԱՄԲ Դեմիրճյանին հանդիպել եմ միայն մեկ անգամ, բայց հետը մի քանի օր մոտիկից շփվելու հնարավորություն եմ ունեցել։ Խոսքս նրա՝ ԱԺ նախագահի կարգավիճակով Բոնն եւ Բեռլին այցելության մասին է՝ Եվրոպայի խորհրդի 50-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ։

Աչքի զարնեցին նրա ծայրահեղ համեստությունը, նույնիսկ որոշակի շփոթվածությունը՝ կապված իր համար նոր միջազգային պայմաններում գործելու անհրաժեշտության հետ։ Փորձում էր իմաստավորել իրավիճակն իր իմացած քաղաքագիտական տեսությունների միջոցով, հարկ եղած դեպքում չէր զլանում հարցնել, թե ինչ է պետք անել այս կամ այն դեպքում՝ դիվանագիտական պրոտոկոլի համաձայն։

Մելոման էր՝ Բոննում ունեցած մի քանի ժամ ազատ ժամանակն ամբողջովին ծախսեց երաժշտական սկավառակների խանութներում՝ օպերային հազվագյուտ կատարումներ փնտրելով։

«Ջեբ»-ի մասին

Զրույցներից մեկի ժամանակ ասացի՝ «Ես կարող եմ հասկանալ, որ դուք, տեղյակ լինելով արցախյան թնջուկի լուծման հետ կապված անդրկուլիսյան բոլոր բարդություններին եւ հնարավորություն չունենալով այդ ամենը բացատրել մարդկանց, կարող էիք սրտնեղած ասել՝ «Ղարաբաղը գրպանումս չի, որ հանեմ ձեզ տամ․․․»։

Այդ մի քանի օրվա ընթացքում առաջին եւ միակ անգամ պոռթկաց՝ «Ես նման բան չեմ ասել։ Հնարել են, վրաս սարքել են»։ Վրդովմունքն այն աստիճան անմիջական էր, որ ոչ մի հիմք չունեմ չհավատալու նրա ասածին։

Արձանի մասին

Արձանը վատն է։ Բայց դրանում Դեմիրճյանը նույնքան մեղավոր չէ, որքան մեղավոր չէ Ազնավուրը իրեն պատկերող 37 ծաղրանկարներում հայտնվելու համար։ Դա հանրային ճաշակի ահագնացող դեգրադացման ցուցիչ է, որը կարոտ է առանձին քննարկման։

Ինչո՞ւ եմ այս ամենը գրում

Իհարկե, նշանավոր մարդուն հոգուս պարտքը տալու համար, բայց ոչ միայն։ Ինձ անհանգստացնում է նախ եւ առաջ, որ այսօրվա համատարած քաոսի պայմաններում մենք շարունակում ենք իրավիճակները գնահատել վաղուց արդեն սպառված «խորհրդային – ոչ խորհրդային» դիլեմայի դիրքերից։

Այնինչ խնդիրն այլ է՝ ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐՈՎ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԵՐԿՈՒ ՏԱՍՆԱՄՅԱԿ ԱՌԱՋ ՎԱՆՈՅԻ ԱԽՏՈՐՈՇԱԾ ԵՎ ՄԻՆՉ ՕՐՍ ԻՐ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՂ «ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ»։

Եվ այդ պայքարում մենք եւ Կարեն Սերոբի Դեմիրճյանը բարիկադների նույն կողմում ենք։

մեջբերում Տիգրան ՊասկեւիչյանիցԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Շինարարի սինդրոմ կամ ո՞վ էր Կարեն Դեմիրճյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ղազախստանն աջակցություն է հայտնել Բաքվին եւ քննադատել Ստեփանակերտին
հաջորդը
Բաքուն համաձայնել է բացել Լաչինի միջանցքը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն