• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԼՂ մատակարարումների կանոնավոր վերսկսման հույս

aliq 11:17 | 13.09.2023
aliq 11:17 | 13.09.2023
Սուպերմարկետ Ստեփանակերտում

Եվրամիությունը հույս ունի, որ ռուսական հումանիտար բեռների տեղափոխումով Լեռնային Ղարաբաղ կվերսկսվեն կանոնավոր մատակարարումները տեղի հայ բնակչությանը։ Դրա մասին ասվում է Բրյուսելում Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։ «Այս համատեքստում մենք ընդգծում ենք ռուսական մարդասիրական բեռների անցումը Աղդամ-Ասկերան ճանապարհով: Հասկանում ենք այս զարգացման հետ կապված զգայունությունը: Հուսով ենք, որ դա խթան կդառնա տեղի բնակչությանը կանոնավոր մարդասիրական մատակարարումների վերականգնման համար»,– նշված է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ-ն իր հերթին կրկնել է դեպի Լեռնային Ղարաբաղ տանող երկու ճանապարհների՝ ներառյալ Լաչինի միջանցքի բացման կարեւորությունը։ Թեմային անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Պաշտոնյան շեշտել է, որ ԱՄՆ պետքարտուղարն անձամբ է ներգրավված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակի կարգավորման հարցում եւ վերջին շաբաթվա ընթացքում այդ թեմայի շուրջ բազմաթիվ զրույցներ է ունեցել։

Ռուսական Կարմիր խաչը սեպտեմբերի 12–ին 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Հումանիտար բեռը Արցախի իշխանության թույլտվությամբ Ասկերան քաղաքով մուտք է գործել Արցախի Հանրապետություն: Ըստ ռուսական «Կոմերսանտի»՝ Միացյալ Նահանգների եւ այլ գործընկերների հետ բարձր մակարդակի շփումների ընթացքում Բաքուն Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ համաձայնել է այս երկու ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը։ Ադրբեջանական կողմը պատրաստ է Կարմիր խաչի միջնորդությամբ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին զուգահեռ ապրանքների փոխադրման համար պայմաններ ստեղծելու՝ Լաչինի անցակետում սահմանային եւ մաքսային ընթացակարգերի պահպանմամբ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նախընտրական կաշառք Սրբխեչի առիթո՞վ
հաջորդը
Որքա՞ն ժամանակ է պետք ՔՊ-ին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն