• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հայ-գերմանական մշակութային համագործակցության հարուստ պաշարը

Աննման Մինասյան 20:30 | 14.09.2023
Աննման Մինասյան 20:30 | 14.09.2023

Կավանոթներ, պերճանքի առարկաներ, զենքեր, աշխատանքային գործիքներ. Շիրակի մարզի Ազատանի եւ Ջրափիի հնավայրերը հազարամյակների պատմություն ունեցող գաղտնիքներով են ներկայացել հայ-գերմանական հնագիտական արշավախմբի առաջ:

Քրիստոսից առաջ 4-րդ հազարամյակին թվագրվող գտածոներն անհերքելի ապացույց են, որ Հայաստանի տարածքում մարդիկ վաղ շրջանում զարգացած քաղաքակրթություն են ունեցել:

2011 թվականից Շիրակի երկրագիտական թանգարանի եւ Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի հայ-գերմանական համատեղ արշավախումբը պեղումներ է իրականացրել Շիրակի մարզում: Խումբը 14 տարի պեղել է Ազատանի 34 եւ Ջրափիի 40 ամրոց-բնակատեղիները: Աշխատանքները կատարվել են մոտ 850 քմ տարածքում:

Շիրակի հարուստ մշակույթն արեւի երես հանելու որոշումն ավելի վաղ է կայացվել: 2010 թվականին Սաքսոնիա-Անհաթ երկրամասի մշակույթի գործերի նախարարության հուշարձանների պահպանության եւ հնագիտության ծառայության, Մայնցի Հռոմե-գերմանական կենտրոնական թանգարանի եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի միջեւ համագործակցության պայմանագիր է կնքվել, եւ տրվել է աշխատանքների մեկնարկը:

Հնագետները փաստում են, որ երկու հնավայրերն էլ աչքի են ընկել հարուստ գտածոներով: Հիմնական ուսումնասիրություններն իրականացրել են Ազատանի հնավայրում, որի շերտագրությունը սկսվում է Ք.ա. 4-րդ հազարամյակի երկրորդ կեսից: Այստեղ արշավախումբը դարերի շերտերից մաքրել ու բացել է պատմությունը. լույս է սփռվել վաղ բրոնզի, ուշ բրոնզի, ուշ երկաթի դարերին վերագրվող ամրոցների, բնակատեղիի եւ դամբանադաշտերով Աքեմենյան ժամանակաշրջանի թաղումների ծեսերի վրա:

Ջրափիի հնավայրում պեղված վաղագույն շերտը հնագետները վերագրում են Կուր-արաքսյան մշակույթին: Ներկրված կավե ամանների գտածոներն ապացուցում են, որ հնավայրը Ախուրյան գետի ափին գտնվելու շնորհիվ ունեցել է շատ կարեւոր նշանակություն:

Շիրակի մարզ, գտածոներԱրշավախմբի անդամ, հնագետ Լեւոն Աղիկյանն ասում է՝ գտածոների քանակը շատ մեծ է, բայց ցուցադրել են 140-ը: Հնագետը վստահեցնում է, որ բացառիկ հուշարձաններ են պեղել, լավ պահպանված ամրոց բնակատեղիի, դամբարանադաշտերի հարուստ գտածոներ են հանել հողի եւ պատմության շերտերի տակից: Թաղման ծեսերի, ամրոցաշինության գաղտնիքների մասին փաստող գտածոներն էլ եւս մեկ անգամ ապացուցում են, թե որքան հին քաղաքակրթության օրրան է Շիրակի մարզը:

Դորոթեա Մաուերր ՄաննՀնագիտական արշավախմբում գերմանական կողմից ներգրավված անդամ, արխեոլոգիական ինստիտուտի ներկայացուցիչ Դորոթեա Մաուերր Մաննը Շիրակի պեղումներն իր աշխատանքային գործունեության լավագույն տարիներն է համարում, ասում է՝ պատմությունը հարուստ է, ամեն քարի տակ հազարամյակների քաղաքակրթության լուռ վկաներ են թաքնված: Դորոթեան Ազատանի եւ Ջրափիի պեղումներին մասնակցել է ավելի վաղ, քան հայ-գերմանական արշավախմբի ձեւավորումը: Դեռեւս 2009 թվականից Շիրակի երկրագիտական թանգարանի գիտաշխատողներ, այժմ լուսահոգի Համազասպ Խաչատրյանի եւ Լարիսա Եգանյանի հետ են պեղել տարածքը: «Ափսոս, որ նրանք ականատես չեղան այս օրվան… նրանք են կյանք տվել այս նախաձեռնությանը»,- ասում է գերմանացի հնագետը:

Գերմանիայի Դաշնության փոխդեսպան, դեսպանության գործերի հավատարմատար Էրիկ Թինտրուպը Գյումրին Հայաստանի մշակութային մայրաքաղաքն է համարում: Գտածոներին ծանոթանալուց հետո ասում է՝ հայ եւ գերմանացի հնագետների համատեղ աշխատանքով հիացած է:

Ալեքսան Տեր-Մինասյան եւ Էրիկ ԹինտրուպՓոխդեսպանը 2023 թվականը գերմանահայկական տարի է համարում: «Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ու մշակութային գործիչներ, նախարարներ են այս տարի այցելել Գերմանիա»: Պարոն Թինտրուպը վստահեցնում է, որ Գերմանիայում Հայաստանի նկատմամբ ուշադրությունն օրեցօր աճում է: «Մեր համագործակցության կարեւոր ուղղություններից է գիտությունը, որի վառ ապացույցն այդ համագործակցությունն է: Խիստ տպավորված եմ այն հարուստ ժառանգությունով, ինչը տեսա եւ բացահայտեցի այստեղ»:

Փոխդեսպանը հատուկ շեշտում է Գյումրիում ԳԴՀ պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանի դերը, ասում՝ նրա մասնակցությունը հայ-գերմանական համագործակցության մեջ անփոխարինելի է։

Շիրակի մարզ, հնագետներՆշենք, որ հարուստ գտածոները Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում ցուցադրվել են Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի թանգարանում: Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Մերուժան Մինասյանն ասում է՝ 2018-ից կառավարության որոշմամբ Գյումրու Գյուլբեկյանի անվան նախկին հիվանդանոցի շենքը տրամադրվել է երկրագիտական թանգարանին, բայց մինչ այսօր Կառավարությունը եւ պատկան մարմինները միջոցներ չեն տրամադրում հիմնական վերանորոգման համար: Թանգարանն ինչպես առաջ, այնպես էլ հիմա հարուստ ժառանգությունը ցուցադրելու տեղ ու հնարավորություն չունի:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը 155,5 միլիոն դոլարի հնդկական հաուբիցներ է ստացել
հաջորդը
Ռուսաստանն այլեւս երաշխավոր չէ՞

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն