• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանը 155,5 միլիոն դոլարի հնդկական հաուբիցներ է ստացել

aliq 20:04 | 14.09.2023
aliq 20:04 | 14.09.2023
Հնդկական արտադրության հաուբից

Հայաստանը Հնդկաստանից ստացել է ATAGS 155 մմ տրամաչափի վեց հաուբից: Indian Defence Research Wing պարբերականը, վկայակոչելով տեղական պաշտպանական Bharat Forge L.t.d ընկերության ղեկավար Բաբու Կալյանին, հայտնել է, որ հաուբիցները մատակարարվել են օգոստոսի սկզբին։ Սա առաջին խմբաքանակն է, որը Հայաստան է հասել Հնդկաստանի հետ ստորագրված խոշոր պայմանագրի շրջանակում։

Պաշտպանական գործարքը նախատեսում է Հայաստանին մատակարարել 155,5 միլիոն դոլարի ընդհանուր արժողությամբ 90 միավոր ATAGS։ Բացի դրանից՝ առաջիկա 3 տարիների ընթացքում փուլային տարբերակով Հայաստանին պետք է մատակարարվի եւս 84 հաուբից։ Միաժամանակ նշվում է, որ Bharat Forge-ը նախատեսում է ժամկետից շուտ հրետանային համակարգեր մատակարարել Հայաստանին։

Դեռ մայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ադրբեջանում Հնդկաստանի դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանից հավատարմագրերն ընդունելիս հարցրել է՝ «ինչո՞ւ է Հայաստանը հարյուր միլիոնավոր դոլարի զենքեր գնում, եթե իսկապես Ադրբեջանի հետ խաղաղության է ձգտում»: Ըստ Ալիեւի՝ ներկայում ռեւանշիստական ​​ուժերը գլուխ են բարձրացնում Հայաստանում, եւ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակվում են։ Նա նշել է, որ Հայաստանի արագ սպառազինումը նոր վտանգներ է ստեղծում տարածաշրջանում։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը հուլիսի վերջին Հնդկաստանի դեսպանին հորդորել է պաշտոնական Նյու Դելիին հայտնել Բաքվի մտահոգությունները Հնդկաստանից ՀՀ-ին սպառազինություն մատակարարելու հարցի վերաբերյալ եւ եւս մեկ անգամ վերլուծել Հայաստանին «մահաբեր զենք մատակարարելու նպատակահարմարությունը»։ Ադրբեջանի նախագահը, որը 44-օրյա պատերազմից հետո բազմիցս պնդել է խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին, չի թաքցնում, որ Բաքուն շարունակում է հսկայական գումարներ ծախսել բանակի վրա:

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ խաղաղապահները սխրանք են գործել՝ կանգնեցնելով պատերազմը. Ջաբարով
հաջորդը
Հայ-գերմանական մշակութային համագործակցության հարուստ պաշարը
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

    23:04 | 30.09.2023
  • Վրացիներն Աստծուն ավելի են վստահում

    20:21 | 30.09.2023
  • Արցախցիներին Ռուսաստան են կանչում

    19:49 | 30.09.2023
  • Կոռուպցիայի համաճարակ. TI Վրաստան

    19:12 | 30.09.2023
  • Ֆրանսիացի լրագրողը մեղադրում է Եվրոպային

    18:48 | 30.09.2023

ընտրանի

  • 1

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 2

    Ամերիկահայ պրոֆեսորի շատ կարեւոր առաջարկը

  • 3

    Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

  • 4

    85-ամյա կինը սկսել է նկարել եւ արդեն օգնում...

  • 5

    Երբ Փաշինյանն է անկախության պայքարի առաջնորդը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա