• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանը տրանսպորտային այլընտրանքային երթուղիներ կգտնի․ Հաջիեւ

aliq 13:11 | 16.09.2023
aliq 13:11 | 16.09.2023
Hikmet Hajiyev

Ադրբեջանի նախագահի միջազգային հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ Բաքուն ձգտում է բացելու տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները, եւ համոզված է, որ առեւտրատնտեսական սերտ կապերը կօգնեն խաղաղություն, կայունություն հաստատելու տարածաշրջանում եւ բարգավաճելու: Հաջիեւը նշել է, որ Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացման շուրջ բանակցություններում որոշակի լճացում է նկատվում։ Նա հավելել է, որ 2020-ի նոյեմբերի 9/10-ի համաձայնագրի ստորագրումից գրեթե երեք տարի անց համաձայնագրի այդ կետը Հայաստանը դեռեւս չի կատարել։ Ըստ Ադրբեջանի նախագահի խորհրդականի՝ Զանգեզուրի միջանցքի բացումը ձեռնտու է առաջին հերթին հենց Հայաստանին։ «ՀՀ-ն երեք տասնամյակ Ադրբեջանի դեմ օկուպացիոն քաղաքականության արդյունքում տարածաշրջանի տրանսպորտային եւ լոգիստիկ ծրագրերից դուրս է մնացել»,- նշել է Հիքմեթ Հաջիեւը։

Նա ընդգծել է, որ չնայած Հայաստանի ղեկավարության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության հռչակագրային ճանաչմանը՝ Հայաստանի իշխանությունները փաստացի շարունակում են Հայաստանի պետական ​​բյուջեից ֆինանսավորել Ղարաբաղում «անօրինական զինված կազմավորումները, որոնք հիմնականում բաղկացած են Ղարաբաղում  ՀՀ զինված ուժերից»։ Նա հավելել է, որ ամբողջ պարագծով «հայկական անօրինական զինված խմբավորումները» լայնածավալ ականապատում են Ղարաբաղի տարածքները։ «Կարծես թե Հայաստանի կողմից մինչեւ 2020 թվականը մեր հողերի վրա դրված ավելի քան 1 միլիոն ականները քիչ էին»,- ասել է Հաջիեւը ։

«Եթե Հայաստանը տարբեր պատրվակներով հրաժարվի ստանձնած պարտավորություններից եւ ցանկանա մեկուսացված մնալ, Բաքուն մտադիր չէ սպասել եւ արդեն ակտիվորեն աշխատում է այլընտրանքային նախագծերի վրա տարածաշրջանի այլ երկրների հետ։ Մենք մեր լոգիստիկ կարիքները չենք կապելու Հայաստանի իշխանության քմահաճույքի հետ եւ առաջ ենք գնալու մեր տարածաշրջանային գործընկերների հետ»,- ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում շեշտել է Ադրբեջանի նախագահի օգնականը:

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գործադուլ General Motors-ի, Ford-ի եւ Stellantis-ի գործարաններում
հաջորդը
Արցախի հարցով քառակողմ հանդիպման առաջարկ է արել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն