• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Թամանյանի ժառանգությունից շատ բան չի մնացել

Հասմիկ Բալեյան 18:00 | 18.09.2023
Հասմիկ Բալեյան 18:00 | 18.09.2023

«ԱրտԲրիջ» սրճարան-գրախանութում կազմակերպվել էր «Հնարավո՞ր է փրկել Երեւանի ճարտարապետական դեմքը» խորագրով քննարկում, որին մասնակցում էին ճարտարապետության տեսաբան, մոդեռնիզմի պատմության մասնագետ պրոֆեսոր Կարեն Բալյանը, երիտասարդ ճարտարապետներ Դավիթ Ստեփանյանը, Աշոտ Սնխչյանը եւ Ռոման Գրիգորյանը։

«Ճարտարապետությունը ռոմանտիկների եւ լավատեսների մասնագիտություն է, եւ առանց այդ հատկանիշների հնարավոր չէ ստեղծագործել»,- մտահոգութուն հայտնեց պրոֆեսոր Բալյանը։ Պետք է մեկ առ մեկ ասվի, հաստատվի, թե որն էր սխալը, կարմիր գիծ գծել, հասկանալ, որ չի կարելի քանդել արժեքավոր շինությունները, իրար գլխի ինչ-որ բաներ կառուցել, քաղաքն այսչափ խտացնել, փոխել եղած կերպարը։

Եվ Կառավարությունն էլ պետք է այս ամենը հասկանա ու գիտակցի, քանի որ հաճախ նման շինությունների կառուցման պատվիրատուն է։ Նա նաեւ հույս հայտնեց, որ Երեւանի նորընտիր քաղաքապետն այս խնդիրը խորությամբ կուսումնասիրի եւ կգիտակցի դրա լրջությունը։

քննարկումՃարտարապետ Աշոտ Սնխչյանը մեկ այլ խնդրի մասին բարձրաձայնեց՝ մայրաքաղաքի ճարտարապետական դիմագիծն աղավաղում են նաեւ նորակառույցները։ «Խրուշչովյան» շենքերը պետք է պահել ու արդիականացնել, քանի որ դրանք ավելի հարմարավետ են։

Նա խոսեց նաեւ քաղաքի մայթերի մասին, դրանք անհրաժեշտ է լայնացնել։ Բացի այդ՝ դրանց վրա կան անօրինական կառույցներ։ Թեեւ Երեւանի քաղաքապետները պաշտոնը ստանձնելիս խոստանում են մայթերը վերադարձնել քաղաքացիներին, բայց առանցքային, տեսանելի փոփոխություններ չկան։

Քաղաքապետի ընտրություններին մասնակցող ուժերի մեծ մասը նախընտրական ծրագրերում անդրադարձել է այս խնդրին՝ երեւանցիներին խոստանալով ձեռնարկել քայլեր՝ պահելու մայրաքաղաքի ճարտարապետական դիմագիծը։ Օրերս ավագանու անդամների թեկնածուների հետ հանդիպման ընթացքում էլ քննարկվել էր այս խնդիրը, որին «Ալիք Մեդիան» անդրադարձել էր։

Ճարտարապետ Դավիթ Ստեփանյանն էլ հավելեց՝ ճարտարապետական դեմքի ու դիմագծի պահպանման համար հարկավոր է  նախ երկարաժամկետ պլանավորում՝ հասկանալով, թե քաղաքի ծերացման առնչությամբ ինչ պետք է անել։ Մեկ այլ խնդիր էլ մայրաքաղաքում հուշատախտակներն են, որոնք տեղադրելիս պետք է աչալուրջ լինել։ Իսկ ճարտարապետ Ռոման Գրիգորյանը խոսեց Ռաֆայել Քոթանջյանի՝ օրերս բացված հուշատախտակի մասին, որի վրա արտիստի անունը տառասխալով է գրված։

Tigran Grigoryan & Karen BalyanԴԻՏԵՔ ՆԱԵՎ

Երեւանը որպես գաղափար եւ անհնար թվացող իրագործում․ Կարեն Բալյան

Անցած տարի «Ալիք Մեդիայի» »Ալիքի վրա» հաղորդաշարին տված հարցազրույցում Կարեն Բալյանը գնահատել էր Ալեքսանդր Թամանյանի քաղաքաշինական սխրանքը եւ ափսոսանք հայտնել, որ նրա թողած ժառանգությունից շատ բան չի մնացել։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն պատրաստ է աջակցելու Բաքվի եւ Ստեփանակերտի երկխոսությանը
հաջորդը
Մինչեւ 2026 թվականը տարեկան Հայաստան կայցելի 2.5 մլն զբոսաշրջիկ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն