• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մինչեւ 2026 թվականը տարեկան Հայաստան կայցելի 2.5 մլն զբոսաշրջիկ

aliq 18:30 | 18.09.2023
aliq 18:30 | 18.09.2023
Զբոսաշրջությունը Հայաստանում

2019-ի ընթացքում Հայաստան է այցելել մոտ 1,9 միլիոն զբոսաշրջիկ։ Սա ՀՀ ազգային վիճակագրության պաշտոնական տվյալն է։ 2022-ին նրանց թիվն իջել է մինչեւ 1 միլիոն 67 հազարի։

Զբոսաշրջությունը Հայաստանում վերելք է ապրում 2006 թվականից, բայց զբոսաշրջիկների թիվը 1 միլիոնն անցնել է 2011-ից։ 2020-ին, կորոնավիրուսով պայմանավորված, նրանց թիվն իջել է մինչեւ 375 216, իսկ 2021-ին՝ 870 308-ի։

Ուսումնասիրության բոլոր տարիներին ամենաշատ զբոսաշրջիկները եկել են Ռուսաստանից։ 2019-ին նրանց թիվը հասնում է 610 հազարի, իսկ 2022-ին մոտ 700 հազարն է ռուս։

Երկրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են։ 2019-ին նրանց թիվը 115 հազար էր, սակայն 2022-ին առաջին անգամ այցելությունների քանակով Վրաստանն առաջ է անցել Իրանից։ Ընդ որում՝ ԱՄՆ-ն ու Գերմանիան չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականներում են` 4 եւ 2 տոկոս այցերով։

2023-ի հուլիսի տվյալներով՝ տարվա սկզբից Հայաստան է եկել 1․26 միլիոն, միայն հուլիսին՝ 256 հազար զբոսաշրջիկ, ինչը համարվում է բոլոր ժամանակների լավագույն ցուցանիշը։

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվում մոտ 31 տոկոսը սփյուռքահայեր են, 69 տոկոսը՝ օտարերկրացիներ: Զբոսաշրջիկների գրեթե կեսին Հայաստանում գրավում է մշակութային տուրիզմը, 19 տոկոսը գալիս է տեսնելու Հայաստանի բնությունը, 16 տոկոսը գալիս է ժամանցի համար։ Գործարար, արկածային եւ առողջարանային զբոսաշրջություն նախընտրում են ընդհանուրի 13 տոկոսը, իսկ 3 տոկոսը Հայաստան է գալիս երկարատեւ զբոսաշրջության:

Շատ ավելի լավ է ներգնա զբոսաշրջության վիճակը։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալի՝ 1 մլն 929 հազար 940 քաղաքացի 2022-ին Հայաստանում է հանգստացել, ինչը 20,9 տոկոսով ավելի է 2021-ի ցուցանիշից։ Ոլորտի պատասխանատուները ոգեւորված են։

Կառավարությունն ակնկալում է, որ մինչեւ 2026 թվականը տարեկան Հայաստան կայցելի 2.5 մլն զբոսաշրջիկ։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի գնահատմամբ՝ մինչեւ 2026 թվականը 2,5 մլն զբոսաշրջիկ ապահովելը մեծ ջանքեր չի պահանջում, «այլ բան է, որ մենք պետք է մտածենք, թե որքան զբոսաշրջիկներ են մեզ անհրաժեշտ կայուն զբոսաշրջություն ապահովելու համար»։

«Մեր շուկան դիվերսիֆիկացված չէ, առյուծի բաժինն ընկնում է ՌԴ-ին։ Դինամիկան ցույց է տալիս, որ մարդիկ գալիս են նաեւ այլընտրանքի բացակայությամբ պայմանավորված»,- ասում է տուրիզմի փորձագետ Տաթեւիկ Հարությունյանը։

Ի դեպ, զբոսաշրջությունը տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է ամբողջ աշխարհում: 2018-ին այս ոլորտը 8,8 տրիլիոն դոլար է ներդրել համաշխարհային տնտեսության մեջ։ Հայաստանի ՀՆԱ-ում 2018-ին զբոսաշրջության ներդրումները եղել են 14,1 տոկոս՝ շուրջ 1,8 մլրդ ԱՄՆ դոլար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թամանյանի ժառանգությունից շատ բան չի մնացել
հաջորդը
Ինչպես շահավետ օգտագործել վարկային քարտերը
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 22 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Մենենդեսի լուման՝ հայկական լոբբինգի ձախողման գործում

    02:01 | 23.09.2023
  • Քիմի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

    01:58 | 23.09.2023
  • Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում. ԱՄՆ պետքարտուղար

    01:21 | 23.09.2023
  • Մեր ընտանիքներն Արցախում սարսափելի վիճակում են

    00:16 | 23.09.2023
  • Քննարկվում է ԼՂ-ում ծանր վնասվածք ստացած 30 անձի...

    00:12 | 23.09.2023

ընտրանի

  • 1

    Սմբատ Գոգյանն իր դասագրքի եւ Մաթեմյանների ընտանիքի մասին

  • 2

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 3

    Մեսենջերները կտրուկ կփոփոխվեն

  • 4

    Կարպիս Փաշոյանի կանխատեսումը | 20 սեպտեմբեր, 2020

  • 5

    Ժիրայր Լիպարիտյանի կանխատեսումը | 1 սեպտեմբեր, 2020

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա