• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արցախի բանակը զինաթափվում է

aliq 13:55 | 20.09.2023
aliq 13:55 | 20.09.2023
Artsakh security service

Արցախի տեղեկատվական շտաբն այսօր հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ: Ուշագրավ է, որ հաղորդագրության հայալեզու տարբերակն ավելի հակիրճ է եւ տարբերվում է ռուսալեզու տարբերակից։ Ստորեւ ներկայացնում ենք ռուսալեզու տարբերակի հայերեն թարգմանությունն ամբողջությամբ

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ շփման գծի ամբողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություն՝ միաժամանակ հասցնելով զանգվածային հրթիռային, հրետանային եւ օդային հարվածներ։ Ադրբեջանի ԶՈՒ-ի գործողությունները ցույց են տալիս, որ խնդիր էր դրված Արցախը մասնատելու եւ անուղղելի վնաս հասցնելու նրա կենսունակությանը։ Երկօրյա համառ մարտերի ընթացքում Արցախի զինված ուժերի ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանվել են կենդանի ուժով եւ ռազմական տեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամու դեմ՝ նրան պատճառելով մեծ կորուստներ։ Ցավոք, Արցախի կողմից կան զոհեր ու վիրավորներ։ Որոշ շրջաններում հակառակորդին հաջողվել է ճեղքել ՊԲ մարտական ​​դիրքերը եւ վերահսկողության տակ վերցնել մի շարք բարձունքներ եւ ռազմավարական նշանակության ճանապարհային հանգույցներ։ Ստեղծված իրավիճակում միջազգային հանրության գործողությունները պատերազմի դադարեցման եւ իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ անբավարար են։ Այս ամենը հաշվի առնելով՝ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության հրադադարի առաջարկը։

1․ Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ  համաձայնություն է ձեռք բերվել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ 13։00-ից։

2․ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների եւ զինծառայողների դուրսբերման եւ «Լեռնային Ղարաբաղի» զինված կազմավորումների լուծարման ու «Պաշտպանության բանակի» ամբողջական զինաթափման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի եւ սպառազինության դուրսբերման մասին՝ դրանց շուտափույթ ոչնչացման նպատակով։

3․ Ադրբեջանական կողմի բարձրացրած՝ վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման հարցերը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կքննարկվեն տեղի հայ բնակչության եւ Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում 2023 թվականի սեպտեմբերի 21-ին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ցեղասպանության գրեթե բոլոր նշանները կան
հաջորդը
ՀՀ-ն Արցախի ՊԲ հրապարակած տեքստի քննարկման կողմ չի եղել. Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն