• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Միջազգային մամուլի արձագանքը ԼՂ իրադարձություններին

aliq 12:39 | 22.09.2023
aliq 12:39 | 22.09.2023
մամուլ

ԼՂ վերջին իրադարձությունների նկատմամբ տոտալ անտարբերության պայմաններում, այդուամենայնիվ, արտասահմանյան որոշ հեղինակավոր պարբերականներ, ոչ միայն սոսկ անդրադարձան այդ ցավոտ թեմային, այլեւ բավական խոր վերլուծություններ արեցին՝ հընթացս պատռելով ոչ միայն ադրբեջանական իշխանությունների, այլեւ նրանց հովանավոր երկրների ու կառույցների եւ այդ ամբողջ մղձավանջին անտարբեր հետեւող միջազգային հանրության դիմակը:

The Wall Street Journal պարբերականը գրում է, որ արագությունը, որով հայ «անջատողականները» համաձայնել են դադարեցնել զինված պայքարը, ընդգծում է տարածաշրջանում Մոսկվայի թուլացող ազդեցությունը: Դա վկայում է նաեւ տարածաշրջանում ազդեցության ոլորտների փոփոխության մասին, որտեղ ԱՄՆ-ը եւ Թուրքիան ավելի նշանակալի դեր խաղալու հնարավորություններ են փնտրում:

Neue Zuercher Zeitung (Ցյուրիխ, Շվեյցարիա) պարբերականն անդրադարձել է Անդրկովկասում նոր պատերազմի բազմաթիվ պատճառներին։ Անկասկած, մեղավորն ագրեսոր Ադրբեջանն է։ Բայց պատասխանատվությունը դրված է նաեւ մեծ տերությունների վրա, որոնք, չնայած բոլոր նախազգուշացնող նշաններին, Ադրբեջանին կոշտ քաղաքականությամբ սանձելու փոխարեն ապավինել են էժան հռետորաբանությանը։

«Հազիվ թե հաջողվեր առավել ակնառու կերպով պատռել, այսպես կոչված, միջազգային հանրության սնապարծ ինքնագովասանքի դիմակը: Դա տեղի ունեցավ ճիշտ այն պահին, երբ սկսվում էին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քննարկումները, որտեղ ամեն տարի Նյու Յորքում հավատարմության երդում են տալիս համընդհանուր նորմերին եւ միավորող արժեքներին: Ադրբեջանի պետրոկրատիան ցույց տվեց, թե իրականում ինչն է կարեւոր ժամանակակից աշխարհում. զենքի ուժը:

Ադրբեջանն արդեն «հումանիտար միջանցքներ» է սարքել։ Սա էվֆեմիզմ է՝ հայրենիքից վտարելու այն բնակչությանը, որը շրջափակման ժամանակ ինն ամիս սովամահ էր եղել, եւ որի կյանքն այժմ ռմբակոծությունների տակ վերջնականապես վերածվել է դժոխքի»,- գրում է շվեյցարական պարբերականը:

Հեղինակն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայությանը իրենց հայրենիքում պաշտպանվելու միայն երեք տարբերակ կարող էր լինել՝ միջազգային իրավունքի նորմերով նրանց ինքնուրույնության անհապաղ երաշխիք, խոշոր տերությունների աջակցություն կամ  վճռական միջազգային միջամտություն Ադրբեջանի կողմից պատերազմի ակնհայտ նախապատրաստման պայմաններում։ «Այդ բոլոր հնարավորությունները բաց են թողնվել»,- եզրափակել է Neue Zuercher Zeitung-ի վերլուծաբանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն 500 հազար եվրո կտրամադրի ԼՂՀ բնակչությանն աջակցելու համար
հաջորդը
Ռուսաստանից շեղվելու գինն ըստ Զախարովայի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն