• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հռոմի ստատուտի վավերացմանը

aliq 12:09 | 28.09.2023
aliq 12:09 | 28.09.2023
Parliament Armenia

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում դրական եզրակացություն է տվել միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։ Փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։

Նախագծի զեկուցող Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ վավերացման գործընթացը վերաիմաստավորվում է նաեւ այսօր, երբ Արցախից բռնի տեղահանվում են մեր հայրենակիցները։ «Այս բռնի տեղահանումը եւս, կարծում ենք, կանոնադրության իրավազորության ենթակա հանցագործությունների շարքին է դասվում` որպես մարդկության դեմ  ուղղված հանցագործություն։ Սա եւս մեկ անգամ վերաիմաստավորում եւ հիմնավորում է այս գործընթացը նախաձեռնելու անհրաժեշտությունը»,– շեշտել է  Կիրակոսյանը։

Նրա բացատրել է՝ ինչու է կառավարությունն առաջարկել կանոնադրության վավերացումից բացի հետադարձորեն ճանաչել դատարանի իրավազորությունը` սկսած 2021-ի մայիսի 10-ից։ Այդ ժամանակահատվածից Ադրբեջանի զինված ստորաբաժանումները սկսեցին ներխուժել ՀՀ սուվերեն տարածք, եղան գերեվարումներ, մարդու իրավունքների այլ խախտումներ։

Կիրակոսյանի համոզմամբ` կանոնադրության վավերացումը կարող է նաեւ որոշակի դերակատարում ունենալ Հայաստանի անվտանգային ոլորտում։ «Օրինակ` կարող են լինել երկրներ, որոնք այս հանգամանքը կկարեւորեն տարբեր տեսակի պաշտպանական համակարգերի տրամադրման, զինատեսակի առեւտրի դեպքում։ Կանոնադրության վավերացումը կարող է երկրորդային էֆեկտ ունենալ»,– ընդգծել է Եղիշե Կիրակոսյանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շիրակն ընդունել է շուրջ 700 արցախցու
հաջորդը
Արցախից տեղափոխված 7 մարդ է մահացել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն