• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

44-օրյայի նախօրեին օտար գործակալները վխտում էին ամենուր. Գեղամ Բաղդասարյան

aliq 14:00 | 04.10.2023
aliq 14:00 | 04.10.2023
ոտքեր, անցում

Տարիներ ու տասնամյակներ շարունակ Արցախի ԱԱԾ-ն երկրի բարձրագույն ղեկավարության անմիջական ցուցումով հետեւել է մեր ամեն մի քայլին։

Ժուչոկախեղդ է արել մեզ, նրա տաք շնչառությունն ամենուր զգացել ենք մեր ծոծրակներին, հերյուրանքներ ու զրպարտություններ է տարածել բոլոր այն մարդկանց մասին, ովքեր պայքարել են համակարգային կոռուպցիայի դեմ եւ փորձել են անարժանների իշխանությունը փոխարինել արժանավորների իշխանությամբ, հանրության մեջ անվստահության մթնոլորտ են ձեւավորել այն մարդկանց ու հասարակական գործիչների շուրջ, ովքեր չեն ենթարկվել իրենց, ովքեր չեն անցել իրենց թրի տակով, ովքեր չեն ծախվել, չեն վախեցել ու չեն գայթակղվել, ովքեր իրենց կարիերայի, առողջության ու նյարդերի հաշվին պայքարել են արդարության համար։

Նրանց դավաճաններ ու գործակալներ են համարել, իրենց վարձու գրչակներով ու հանցակից-շահառուներով տարիներ ու տասնամյակներ շարունակ թունավորել են նրանց կյանքը ու պաթոսախեղդ արել աջուահյակ։

Հետո՝ մի տգեղ օր, պարզվել է, որ դավաճաններն ու գործակալներն իրենց մերձավոր շրջապատում են, հենց իրենց մեջ են, ինչը լավագույնս է բնութագրում հենց իրենց, որովհետեւ հենց նմանների վրա էր խարսխված իրենց իշխանությունը՝ մորթապաշտ-կամակատարների, անձնական շահն ամեն ինչից վեր դասողների, ոչնչից չխորշողների ու սրբություն չունեցողների վրա։

Հետախուզական ողջ ռեսուրսը ներքին «թշնամիների» վրա մսխելը հանգեցրել է նրան, որ արդեն 44-օրյա պատերազմի նախօրեին օտարերկրյա գործակալներն ուղղակի վխտում էին ամենուր։

Մի կործանարար հանգամանք էլ կար։

Ծանր պահին ըստ ամենայնի դրսեւորված իշխանությունների ապաշնորհությանը գումարվել է նաեւ հանրության ինքնակազմակերպման ջիղի կաթվածահար վիճակը։ Այդ ջիղը հետեւողականորեն մեռցվել է նախորդ տարիներին։

Ու ամենաաներեւակայելին։

Երկիրը տասնամյակներ ի վեր ղեկավարած եւ իշխանության ղեկի կամ կերակրատաշտի մոտ գտնվող մարդիկ իրենց անվտանգությունը չէին կապում երկրի անվտանգության հետ։

Բայց հենց երկրի հետ էլ վարի գնացին։ Նույնիսկ ինքնապահպանման բնազդը չաշխատեց։

Ու այսքանը հանրության համար հասկանալի դարձավ երկրի կորստի գնով։ Արցախյան հանրությունը շատ թանկ գին վճարեց իր դյուրահավատության, քաղաքական ու քաղաքացիական չհասության համար։

Հազար ափսոս՝ ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել…

Գեղամ Բաղդասարյանի Ֆեյսբուքի էջից

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հարությունյանի պաշտպանությունը կիրականացվի ըստ Ադրբեջանի օրենսդրության. Սաֆարալիեւ
հաջորդը
Ինչու է Իլհամ Ալիեւը հրաժարվել Իսպանիա մեկնելուց

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն