• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ստեփանակերտի փողոցներից մեկն անվանակոչել են Էնվեր փաշայի անունով. Le Monde

aliq 15:36 | 04.10.2023
aliq 15:36 | 04.10.2023
Ստեփանակերտ

Ֆրանսիական Le Monde պարբերականը հայտնել է, որ Ադրբեջանը վերաթողարկում է Լեռնային Ղարաբաղի քարտեզը:

«Լեռնային Ղարաբաղի հանձնումից երկու շաբաթ անց Ադրբեջանը հոկտեմբերի 3-ին վերաթողարկել է նախկին հայկական անջատողական անկլավի (հայերեն՝ Ստեփանակերտ, ադրբեջաներեն՝ Խանքենդի) մայրաքաղաքի քարտեզը։ Այս փողոցներից մեկն անվանակոչվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության գլխավոր հրահրողներից մեկի՝ թուրք զինվորական Էնվեր փաշայի անունով։ Քարտեզն առաջին անգամ հրապարակվել է 2021 թվականի օգոստոսին»,- նշում է պարբերականը։

Le Monde-ի հեղինակը գրում է, որ քարտեզը վերաթողարկվում է հենց այն պահին, երբ Բաքուն ակտիվացնում է ջանքերը՝ համոզելու միջազգային հանրությանը, որ հարգելու է անկլավում մնալ ցանկացող Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները: Մինչդեռ, ըստ հոդվածագրի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստացել էր «խաղաղ վերաինտեգրում» անցկացնել եւ տարածաշրջանը վերածել «դրախտի»։

Ինտեգրման գործընթացի մեկնարկը պաշտոնապես հայտարարվել էր հոկտեմբերի 1-ին: Ադրբեջանական լրատվամիջոցները լայնորեն տարածեցին երկու անձանց՝ ենթադրաբար հայերի մասին մի տեսանյութ, որոնք իբր նախընտրել են մնալ եւ ապրել Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի տիրապետության տակ: Այս երկու անձանց իրական ինքնությունն ու ծագումը հայտնի չեն:

Ադրբեջանցիների հետ ապրելն անհնար է պատկերացնելն անգամ

Եթե հայերը մնան Լեռնային Ղարաբաղում, դա Ադրբեջանին հնարավորություն կտա ի ցույց դնելու իր «խաղաղ վերաինտեգրման» ծրագիրը: Դա կարող է նաեւ պատրվակ դառնալ Ռուսաստանի համար՝ Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի պատերազմի ավարտից հետո տարածաշրջանում տեղակայված իր 2000 խաղաղապահներին պահելու համար:

Այնուամենայնիվ, Հայաստանում Le Monde-ին հանդիպած տեղահանվածների թվում չկար գեթ մեկը, որ հավատար «խաղաղ վերաինտեգրման» հնարավորությանը կամ նույնիսկ նրան, որ հայերը իրենց կամքով կգերադասեն մնալ անկլավում: «Նրանք սպանում եւ բռնաբարում են խաղաղ բնակիչներին, ինչպե՞ս կարող ենք պատկերացնել նրանց հետ ապրելը»,- ասաց տեղահանվածներից մեկը:

2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Բաքվի հաղթանակից հետո նախագահ Ալիեւը պարծենում էր, թե ադրբեջանական ուժերը հայերին «շան պես» վռնդել են։ Սեպտեմբեր 19-ին ադրբեջանցիների  գրոհից հետո, որի գագաթնակետը դարձավ Լեռնային Ղարաբաղի անկումը, շուրջ 120 հազար հայերը, իրենց կյանքի համար տագնապած, զանգվածաբար փախան Հայաստան: Տարածաշրջանը, որը մինչ այժմ հիմնականում հայերով էր բնակեցված, այժմ փաստացի դատարկ է։ Հայաստանը դատապարտել է դա՝ «էթնիկ զտում» որակելով:

Կիրակի ՄԱԿ-ի առաքելությունը մոտ 30 տարվա ընթացքում առաջին անգամ մարդասիրական կարիքների գնահատման համար ի վերջո այցելեց Լեռնային Ղարաբաղ: ՄԱԿ-ի առաքելությունը հայտարարեց, որ հրադադարից հետո ավերածությունների ականատես չի եղել եւ խաղաղ բնակչության նկատմամբ բռնության մասին տեղեկություններ չի լսել, ինչը թերահավատություն եւ վրդովմունք առաջացրեց հայերի շրջանում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախի վերջին նախագահ Շահրամանյանը Հայաստանում է
հաջորդը
Մոսկվան՝ Զանգեզուրի միջանցքի մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն