• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եվրախորհրդարանը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու բանաձեւ է ընդունել

aliq 15:02 | 05.10.2023
aliq 15:02 | 05.10.2023
Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանի 536 անդամները հոկտեմբերի 5-ին Ստրասբուրգում լիագումար նիստում 491 կողմ, 9 դեմ, 36 ձեռնպահ ձայներով բանաձեւ են ընդունել՝ կոչ անելով ԵՄ երկրներին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ կապված Արցախի Հանրապետության իրադարձությունների հետ, ինչպես նաեւ կասեցնել համագործակցության զարգացումը եւ նվազեցնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը։

Արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձեւերը իրավաբանորեն պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս կառույցները պետք է լսեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքը։

«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին եւ անդամ երկրներին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հրադադարի բազմաթիվ խախտումների եւ մարդու իրավունքների ոտնահարումների համար»,– ասված է բանաձեւում։

Պատգամավորները նաեւ կոչ են արել «ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ գործընկերության համաձայնագրի թարմացման շուրջ, քանի դեռ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի (Արցախը) հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը հարգելու իրական պատրաստակամություն չի ցուցաբերել»: Հակառակ դեպքում պատգամավորները «կոչ են անում ԵՄ-ին եւ անդամ երկրներին դիտարկել վիզային ռեժիմի հեշտացման  մասին համաձայնագրի կիրառումը կասեցնելու եւ այլ ոլորտներում այս երկրի հետ համագործակցության մակարդակը նվազեցնելու հարցը»։

Եվրախորհրդարանը 22 կետից բաղկացած իր բանաձեւում միաժամանակ ԵՄ-ին կոչ է արել «նվազեցնել ԵՄ-ի կախվածությունը Ադրբեջանի գազից», իսկ Բաքվի եւ Հայաստանի հարաբերություններում լարվածության խորացման դեպքում «ամբողջովին դադարեցնել նավթի եւ գազի ներմուծումը» Ադրբեջանից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախցի «հացը ձեռքին» տղան ապաստան է գտել Ալավերդիում
հաջորդը
100 հազար մարդ ստիպված է եղել լքել սեփական տունը. Բորել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն