• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՄԻԵԴ-ը հրապարակել է մեկ վճիռ եւ երեք որոշում հօգուտ ՀՀ-ի

aliq 23:09 | 05.10.2023
aliq 23:09 | 05.10.2023
Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ եւ երեք որոշում հօգուտ Հայաստանի Հանրապետության: Միաժամանակ, ՄԻԵԴ-ը «Ղազարյանը եւ Բայրամյանը ընդդեմ Ադրբեջանի» գործով կայացրել է խախտում արձանագրող վճիռ:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնել է, որ «Գուրբանովն ընդդեմ Հայաստանի» գործով, որն առնչվում էր դիմումատուի որդու (Ադրբեջանական զինված ուժերի հատուկ ստորաբաժանման զինծառայող) դիակը Ադրբեջանին վերադարձնելու ՀՀ-ի ենթադրյալ ձգձգումներին, ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ՀՀ-ն թույլ չի տվել կոնվենցիայի 8-րդ (անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) եւ 14-րդ (խտրականության արգելք) հոդվածների խախտում: Իսկ 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածով ներկայացված դիմումատուի պահանջը ՄԻԵԴ-ն անընդունելի է ճանաչել:

«Ասգարովան եւ Վեսելովան ընդդեմ Հայաստանի» գործով, որն առնչվում էր ադրբեջանցի դիվերսանտներ Գուլիեւի եւ Ասգարովի կոնվենցիոն իրավունքների ենթադրյալ խախտումներին, գանգատն ամբողջությամբ ճանաչվել է անընդունելի: Այս գործով ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ դիմումատուների ամուսինները՝ Ասգարովը եւ Գուլիեւը, որոնք դատապարտվել էին Լեռնային Ղարաբաղում, չեն գտնվել այնպիսի բացարձակ մեկուսացման մեջ, որը զրկեր նրանց իրենց հարազատենրի հետ շփումից: Նրանց նկատմամբ ցուցաբերվել է նույնպիսի վերաբերմունք, ինչ մնացած դատապարտյալների նկատմամբ: Ավելին` նրանք զրկված չեն եղել ՄԻԵԴ դիմելու համար իրենց հարազատներին կամ որեւէ իրավապաշտպանի լիազորագիր ներկայացնելու հնարավորությունից:

«Ալիեւն ընդդեմ Հայաստանի»  եւ  «Ալլահվերդիեւն ընդդեմ Հայաստանի» գործերով, որոնք վերաբերում էին 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում դիմումատուների կոնվենցիոն մի շարք իրավունքների, դրանց թվում՝ սեփականության իրավունքի ենթադրյալ խախտումներին, ՄԻԵԴ-ը գանգատները ճանաչել է անընդունելի՝ պատերազմական ակտիվ գործողությունների ընթացքում տեղի ունեցած վերը նշված ենթադրյալ խախտումների նկատմամբ իր իրավազորության բացակայության հիմքով: Նույն հիմնավորմամբ անընդունելի են ճանաչվել նաեւ «Հակոբյանն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Օհանյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերը:

«Ղազարյանը եւ Բայրամյանը ընդդեմ Ադրբեջանի» գործով, որն առնչվում էր 2018-ին Ադրբեջանի կողմից ապօրինի ձերբակալված եւ ապա ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքներին, որը Հայաստան էր վերադարձվել 2020-ին, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից թույլ են տրվել Կոնվենցիայի 3-րդ (խոշտանգման արգելք) եւ 5-րդ (ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածների խախտումներ:

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը արդյունավետ չի լինի. Մակրոն
հաջորդը
Արցախի բանկերում գրավադրված ոսկու եւ վարկային միջոցների ճակատագիրը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն