• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաց նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսին

aliq 21:25 | 06.10.2023
aliq 21:25 | 06.10.2023

Քաղաքացիական հասարակության հայաստանյան մի շարք կազմակերպություններ նամակ են հղել մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսին՝ խոր մտահոգություն հայտնելով 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի չարդարացված եւ չհրահրված հարձակման առնչությամբ, ինչը հանգեցրել է բնիկ էթնիկ հայ բնակչության բռնի եւ զանգվածային տեղահանմանը:

«Մենք ցանկանում ենք հաղորդել մեր խոր հիասթափությունն ու մտահոգությունը ՄԱԿ-ի պատվիրակությսն վերջին առաքելության առնչությամբ, որը գլխավորում էր ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեեւան»,- նշել են նրանք:

Նամակագիրները մտահոգություն են հայտնել, որ առաքելությունն ու դրա արդյունքները բացարձակապես չեն համապատասխանել ՄԱԿ-ի նախաձեռնությունից ակնկալվող հիմնական չափանիշներին: ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորած առաքելությունը չի պահպանել անկողմնակալության հիմնարար սկզբունքները:

Ընդամենը մի քանի ժամ տեւած առաքելությունն ակնհայտորեն անբավարար էր Լեռնային Ղարաբաղում բարդ հումանիտար իրավիճակի համակողմանի գնահատման համար: Մարդու իրավունքների եւ մշակութային իրավունքների խախտումների հիմնավորված գնահատումը պահանջում է իրավասու մարմինների մասնագիտական գնահատականը:

«Ձևակերպումը, թե «առաքելությունը զարմացել է տեղի բնակչության հանկարծակի հեռանալուց», հատկապես անհանգստացնող է»,- նշված է նամակում:

Բացի դրանից՝ ռազմական գործողությունների հիմնական վայրերի սահմանափակ հասանելիությունը եւ այնտեղ մնացած մի քանի տուժածների հետ սահմանափակ շփումը, որոնց կյանքը դեռեւս վտանգված է, զգալիորեն խաթարել են առաքելության ճշգրիտ եւ համապարփակ տեղեկություններ հավաքելու հնարավորությունը, եւ առաքելությունը ոչ ճշգրիտ դիտարկումներ է արել այդ տարածքում մարդու իրավունքների եւ մշակութային ժառանգության հարցերի վերաբերյալ: Այս եւ այլ սահմանափակումները լրջորեն խաթարել են առաքելության եզրակացությունները:

Ուստի զարմանալի չէ, որ Ադրբեջանն արդեն սկսել է օգտագործել առաքելության հայտարարությունը միջազգային հարթակներում՝ իրավիճակը խեղաթյուրելու եւ իր անօրինական ու հանցավոր գործողություններից ուշադրությունը շեղելու համար:

Այսպիսով, վերահաստատելով 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր Լեռնային Ղարաբաղում իրավիճակը գնահատելու համար հրատապ, մասնագիտական եւ համապարփակ փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին կոչերը, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի ղեկավարությունից և նրա կողմից լիազորված հաստատություններից պահանջում է անհապաղ փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ ՄԱԿ-ի չափանիշներին եւ սկզբունքներին համապատասխան: Այս առաքելության կազմում պետք է ընդգրկվեն անկախ փորձագետներ, որոնք ի վիճակի կլինեն համակողմանի գնահատելու մարդու իրավունքների իրավիճակը՝ հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոններն ու ներգրավված կողմերին:

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ալիեւը «3+3» ձեւաչափով հանդիպումներ է ակնկալում
հաջորդը
Բաքուն ու Թեհրանն Իրանի տարածքով երկաթուղի կանցկացնեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն