• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Քարոզչական հնարք՝ գրքերով

aliq 20:20 | 06.10.2023
aliq 20:20 | 06.10.2023
Դավիթ Բաբայան

Ադրբեջանական լրատվամիջոցները հոկտեմբերի 6-ին լուր են տարածել Արցախի՝ օրեր առաջ Ստեփանակերտում ձերբակալված եւ ներկայում Բաքվի կալանավայրում պահվող նախկին արտգործնախարար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Դավիթ Բաբայանի պահման պայմանների մասին:

Ադրբեջանական քարոզչամիջոցները միաբերան նշում են, որ իրեն այցելած Ադրբեջանի ՄԻՊ-ին Դավիթ Բաբայանը հայտնել է, թե «չի բողոքում պահման պայմաններից», բուժզննում է անցել, իր իրավունքները պաշտպանելու համար փաստաբան է տրամադրվել եւ նույնիսկ գրադարանից օգտվելու հնարավորություն է ընձեռվել։

Ուշագրավ է, որ ադրբեջանական լրավամիջոցները լուրին կցել են լուսանկար, որում կալանավորված Դավիթ Բաբայանը անխռով գրքեր է ուսումնասիրում:

Կամ ադրբեջանական լրատվամիջոցները «մոռացել են» հիշեցնել այն «աննշան մանրուքը», որ տարածվող լուսանկարը Դավիթ Բաբայանի մեկ ուրիշ կյանքից է, երբ նա հայաստանյան կամ արցախյան գրատներից մեկում իր համար գրքեր է ընտրում, կամ էլ լուսանկարը նոր է եւ արվել է Բաբայանի կալանքի վայրից (թերեւս Ադրբեջանի օմբուդսմենն իր պաշտոնական էջում  Բաբայանի նախորդ կյանքից թռցրած լուսանկար չէր զետեղի):

Հնարավո՞ր է, որ մարդուն, որին օրեր առաջ ի տես աշխարհի ամենավերջին մարդասպանի պես կռացրած տանում էին կալանքի վայր, հանկարծ հագցնեն-կապցնեն, կալանավայրից ուղեկցեն մոտակա կոկիկ ու լուսավոր գրադարան, կանգնեցնեն նոր հրատարակված շքեղ մատենաշարերի կողքին, որոնց բազմազանությանը Բորխեսն անգամ կնախանձեր, «խնդրեն» ձեւացնել, թե ամեն ինչ կարգին է, ու գիրք ընտրել տալ: Դե իհարկե, հազարամյա պապենական հողակտորից օրեր առաջ արմատախիլ արված եւ այդ նույն հողը օտար ոտնձգությունից պաշտպանելու համար «ահաբեկչության», «մարդկայնության դեմ գործած հանցագործությունների» եւ այլ մտացածին հանցանքների մեջ մեղադրվող ժողովրդի ներկայացուցչի միակ մտահոգությունը Խալեդ Հոսեյնիի ու Ալեքս Մայքլիդիսի միջեւ ընտրություն անելն է… Միանգամայն խորթ չէ ամեն ինչ խեղաթյուրող ու աղավաղող ադրբեջանական քարոզչամեքենայի համար ու լիովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ:

Ի վերջո, էական չէ՝ լուսանկարը Բաբայանի նախո՞րդ կյանքից է, թե՞ բեմականացված է: Էականը Դավիթ Բաբայանի «անհոգ» կերպարն է, որով Բաքուն աշխարհին փորձում է ցույց տալ իր «լայնախոհությունը» եւ ադրբեջանական քաղաքակրթության բարձրագույն աստիճանի մասին «վկայող» կալանավայրի «դրախտային» պայմանները, որոնցից օգտվելու իրավունք է վերապահված նույնիսկ «անջատողական ռեժիմի» անդամ հայազգի կալանավորներին:

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուր պետք է դիմեն սննդի եւ հագուստի կարիք ունեցող արցախցիները
հաջորդը
Ալիեւը «3+3» ձեւաչափով հանդիպումներ է ակնկալում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն