• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՄԱԿ-ի Բարձր հանձնակատարի գրասենյակը ԼՂ-ում մշտադիտարկում կանցկացնի

aliq 17:11 | 11.10.2023
aliq 17:11 | 11.10.2023

Ժնեւում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակում ՄԱԿ-ի անդամ 34 երկրներ հոկտեմբերի  11-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Փաստաթղթում մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական եւ մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ։ Համատեղ հայտարարությունն ընթերցել է ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունը։

Փաստաթղթում նշվում է, որ հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից եղել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական գործողության, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի՝ ինն ամիս շարունակվող արգելափակման հետեւանքով։

Համատեղ հայտարարության հեղինակները համաձայնություն են հայտնել Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրքին, որ անհրաժեշտ է անհապաղ, անկախ եւ թափանցիկ հետաքննություն անցկացնել Լեռնային Ղարաբաղում գրանցված մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ։ Նրանք նաեւ համոզմունք են հայտնել, որ Բարձր հանձնակատարի գրասենյակլը պետք է մշտադիտարկում անցկացնի Լեռնային Ղարաբաղում, հանդիպի Հայաստան տեղահանված փախստականների հետ եւ դրա մասին զեկուցի Մարդու իրավունքների խորհրդին։ Երկրները պատրաստակամություն են հայտնել դիտարկելու Մարդու իրավունքների խորհրդում հետագա այլ քայլերի իրականացման հնարավորությունը։

Հայտարարությունում Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ստեղծելու պայմաններ՝ կամավոր, անվտանգ, արժանապատիվ եւ մշտական վերադարձ ապահովելու այն անձանց համար, որոնք կցանկանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, իրականացնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի 2023-ի սեպտեմբերի 22-ի միջանկյալ որոշման դրույթները, ինչպես նաեւ Արդարադատության միջազգային դատարանի 2021-ի դեկտեմբերի 7-ի, 2023-ի փետրվարի 22-ի եւ 2023-ի հուլիսի 6-ի որոշումները եւ երաշխավորել հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության պաշտպանությունը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Առաջարկում են Արցախի պետհամալսարանը պահպանել Հայաստանում
հաջորդը
Կրթության եւ աշխատանքի հնարավորություն արցախցիների համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն