• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանցիների հետ մտերիմ էի, կռվի չեմ մասնակցել. Վագիֆ Խաչատրյան

aliq 12:08 | 17.10.2023
aliq 12:08 | 17.10.2023
Բաքվում շարունակվում է արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը

Բաքվի զինվորական դատարանում հոկտեմբերի 17-ին շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Վագիֆ Խաչատրյանը դատավարության ժամանակ հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում եւ նշել, որ չի մասնակցել «ադրբեջանցիների դեմ հանցագործությունների»։ «Գյուղում ապրող ադրբեջանցիների հետ մտերիմ էի, ես բոլորին ճանաչում էի։ Կռվի ժամանակ ես ոչ մի միջոցառման չեմ մասնակցել»,- նշել է Վագիֆ Խաչատրյանը:

Վագիֆ Խաչատրյանը մարրամասնել է, որ 1992-ի սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանի՝ Ղարաբաղի պաշտպանության կոմիտեի ղեկավար դառնալուց հետո, երբ հայերի ինքնապաշտպանության համար մոբիլիզացիոն ծառայության են կանչվել 50-55 տարեկան հայերը, ինքը եւս զորակոչվել է Ստեփանակերտի զինկոմիսարիատից։ Խաչատրյանը հավելել է, որ 1992-ի Փառուխ լեռան բարձունքին՝ իրենց ծառայության վայրում ադրբեջանցիների հետ մարտեր չեն եղել, այլ հատվածներում էլ  ինքը մարտերին չի մասնակցել։ Իսկ 1992 թվականի հոկտեմբերին Խաչատրյանը երիկամների եւ աղիների խնդիրների պատճառով զորացրվել է։

Վագիֆ Խաչատրյանին Բաքուն մեղադրանք է ներկայացրել, ըստ որի`  իբր նա «հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991-ի դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին, 25 հոգու է սպանել եւ գյուղում ապրողներին 5.5 միլիոն մանաթի վնաս տվել»։

69-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանի ընտանիքը պնդում է՝ այդ ամենը կեղծ է, հայրը ոչ մեկին չի սպանել, չի վնասել, սովորական վարորդ է եղել։ Պաշտոնական Երեւանը Վագիֆ Խաչատրյանի գործով  դատավարությունը շինծու է որակել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կարմիր խաչը 30 տարում հարյուրավոր ադրբեջանցիների եւ հայերի է փոխանակել
հաջորդը
Իսրայելում հիվանդանոցներին պատվիրվել է 4 ամսվա մթերք կուտակել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն