• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Կարպիս Փաշոյանի զրույցըՀաղորդումներ

Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանի երկվորյակ եղբայրն է, նա քաղաքական զրո է

aliq 19:01 | 17.10.2023
aliq 19:01 | 17.10.2023

Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի հետ։

Նիկոլ Փաշինյանը՝ հարբած վարորդ

— Ի՞նչ եք պահանջում Նիկոլ Փաշինյանից։

— Նիկոլ Փաշինյանից, հրաժարական, ասեմ՝ ինչու։

— Չի տալիս։

— Դե չի տալիս, ուրեմն գահավիժելու են։

— Ի՞նչ անենք, Սյունիքը կորցնե՞նք, չի տալիս։

— Եթե ինքը մնաց, ամեն ինչ կորցնելու ենք։

— Ո՞նց եք էդքան հեշտ ասում։

— Հեշտ չեմ ասում։ Դրա համար էլ․․․ կես մարդ ենք դառել. հինգ տարի էդ ենք ասում։ Կարպիս ջան, դուք ձեր երեխաներին, ընտանիքի անդամներին հարբած վարորդի կողքը կնստացնե՞ք։

— Իհարկե չէ։

— Դե էդ մարդը քաղաքական իմաստով հարբած վարորդ ա, որը ավելի շատ, երբ որ պետք ա արգելակի, ինքն ավելի շատ գազին ա սեղմում։ Երբ որ պետք ա աջ տա, ինքը ձախ ա տալիս։ Երբ որ պետք ա ուղիղ գնա, ինքը հետ ա գնում։ Երբ որ պետք ա հետ գնա, ուղիղ ա գնում, առաջ ա գնում։ Սա պրոբլեմ ա։

— Դուք ասում եք, վարորդը հարբած ա, ուրիշներն էլ ասում են՝ լավ հասկացանք, որ նա հարբած ա, բայց դուք էլ գողացել եք մեքենայի մասերը։

Տեր-Պետրոսյանին չլսեց, Սարգսյանի՞ն էր լսելու

-Հըլը մարդը չէր բանակցել, սկսեցիք էդ մարդուն մեղադրել Արցախը հանձնելու մեջ ու մտցրեցիք անկյուն, որպեսզի ինքը ծայրահեղական հայտարարություններ անի ու սպառնալիքի տակ դնի բանակցային գործընթացը։ Սերժ Սարգսյանը չարեց Նիկոլ Փաշինյանի համար էն ինչ որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր արել, աջակցել էր, չէ՞, Սերժ Սարգսյանին 2017-ին։ Ինչի՞ Սերժ Սարգսյանը չաջակցեց Նիկոլ Փաշինյանին։ Չէ՞ որ ինքը հասակով, փորձառու էդքան, մարդը 30 տարի պետական պաշտոններ է զբաղեցրել։ Կարող էր ասել՝ տղա ջան, խորհուրդ տար։ Ինձ թվում ա՝ Նիկոլ Փաշինյանը կլսեր։

— Նիկոլ Փաշինյանը լսող լիներ, Կարպիս ջան, Տեր-Պետրոսյանին կլսեր։ Հիշո՞ւմ եք, որ Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեց։

-Հա, տաս զրո ինձ արեցիր։

-Այո։ Նիկոլ Փաշինյանը ասեց, ես Տեր-Պետրոսյանի հետ խոսացի մի 20 րոպե, ես ամեն ինչ գիտեի։

Նամակ գրեցինք, չպատասխանեց

Որ ժողովուրդը չասի՝ անկապ խոսում ա, փաստ եմ ասում։ 2020 թիվ, հոկտեմբեր ամիս։ Պատերազմ։ Ընդդիմադիր ուժերով մենք մի քանի հոգով հավաքվում ենք։

Հիմնական ընդդիմադիր դերակատարները։ Նամակում առաջարկություն ենք անում Նիկոլ Փաշինյանին, որ ախպեր ջան, արի ստեղծենք քո գլխավորությամբ, չեմ ասում է Քոչարյանի, Տեր-Պետրոսյանի կամ Սերժ Սարգսյանի, քո գլխավորությամբ խորհրդակցական մարմին հայաստանի նախկին նախագահներից, վարչապետներից, պաշտպանության նախարարներից, շտաբի պետերից, որոնք քեզ խորհուրդ կտան, խորհրդում միասին քո հետ կկառավարեն։

Պատերազմը գնում էր դեպի պարտություն։

Իրանք նույնիսկ հարկ չհամարեցին մեզ պատասխանել։ Իրա խոսնակն ասեց՝ դե ընթացքում կպատասխանի։ Ոչ մի բան չպատասխանեց։

Բաբայանն առաջինը նավը լքեց

Սամվել Բաբայանը չեմպիոն ա, ոնց որ Նիկոլի երկվորյակ եղբայրը լինի։ Մեկ Նիկոլն էր իրա վրայից պատասխանատվությունը գցում բոլորի վրա, մեկ Սամվել Բաբայանը։ Սամվել Բաբայանը էն մարդն ա, որ չի հիշում, որ 44-օրյա պատերազմի ընթացքում լայն, կրկնում եմ լայն, լիազորություններով, ընդարձակ լիազորություններով եղել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը եւ բոլոր նրա նկարներում էդ քարտեզների դեմը, վայենի ֆորմեն հագած ինքն էր ասում՝ ոնց անել, ինչ անել։ Բայց նոյեմբերի 6-7-ին ինքը առաջինը նավը լքեց։ Երեւի մտածում էր, որ Արայիկ Հարությունյանի ու Նիկոլի վերջը եկել ա, որպեսզի ցույց տա, որ ինքը կապ չունի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վահան Քոչարի երազանքը դեռ անկատար է
հաջորդը
Ինչու է Wildberries-ը հաճախորդներից կրկնակի վճարում պահանջել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն