• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գազայի հիվանդանոցի ռմբակոծության համաշխարհային արձագանքը

aliq 00:19 | 18.10.2023
aliq 00:19 | 18.10.2023
Գազայի հիվանդանոցի ռմբակոծությունը

Արաբական եւ մահմեդական աշխարհն արձագանքել է Գազա քաղաքի կենտրոնում գտնվող Ալ-Մոհամդանի հիվանդանոցի ռմբակոծությանը։

Եգիպտոսը կատարվածը որակել է որպես «կանխամտածված ռմբակոծություն» եւ «միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում» եւ Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել Գազայի բնակիչների դեմ կոլեկտիվ պատժի քաղաքականությունը։

Արաբական պետությունների լիգայի ղեկավարը արեւմտյան առաջնորդներին կոչ է արել այս աղետի դեմն առնել, մեղադրել Իսրայելին ռազմական հանցագործությունների համար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ենթադրյալ ավիահարվածն անվանել է «մարդկային հիմնական արժեքներից զուրկ հարձակումների վերջին օրինակը»: Նման հայտարարություններ եղան նաեւ Կատարի, ինչպես նաեւ Իրանի կողմից։

Սակայն Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունին արձագանքել է ոչ միայն արաբական աշխարհը։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հարձակումն անվանել է «սարսափելի, անընդունելի եւ անօրինական»: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խստորեն դատապարտել է արաբական հիվանդանոցի վրա հարձակումը, իսկ ԵՄ ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելը խախտում է միջազգային իրավունքը։

Ըստ The Times of Israel-ի՝ Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ հիվանդանոցին խոցած հրթիռի համար պատասխանատուն «Իսլամական ջիհադն» է: «Սա այն հրթիռն է, որը պետք է թռչեր Հայֆա»,- շեշտել են ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության հայտարարությունում: Գազայի ​​հիվանդանոցում պայթյունի պատճառ կարող էր լինել ՀԱՄԱՍ-ի հրթիռի սխալ արձակումը, հայտնել է իսրայելական i24 հեռուստաալիքը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի նախնական հետաքննությանը։ Հետաքննության մանրամասները չեն հաղորդվում։

Հիվանդանոցի ռմբակոծությունից քիչ առաջ ՀԱՄԱՍ-ը հաղորդագրություն է տարածել Իսրայելի Հայֆայի վրայով հզոր հրթիռի արձակման մասին։ Միեւնույն ժամանակ Հայֆայի վրա հրթիռակոծություն չի արձանագրվել։

Իսրայելի վարչապետ Բենiամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հիվանդանոցի վրա հարձակվել են բարբարոս ահաբեկիչները, ոչ թե Իսրայելի պաշտպանության բանակը: «Մեր երեխաներին դաժանաբար սպանողը սպանում է նաեւ իր երեխաներին»,-շեշտել է Նեթանյահուն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բորբոքված ամբոխը փորձել է ներխուժել Հորդանանում Իսրայելի դեսպանատուն
հաջորդը
Իսրայելը պետք է ապացուցի, որ ինքը չի ռմբակոծել․ ՌԴ ԱԳՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն