• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սաակաշվիլիի խորհուրդը սխալ հասցեով է․ Խառատյան

aliq 12:17 | 18.10.2023
aliq 12:17 | 18.10.2023
Միխեիլ Սաակաշվիլի

Արեւելագետ, հակամարտությունների վերլուծաբան, Վրաստանի եւ Հայաստանի «Ալիք Մեդիա» կայքերի հիմնադիր Արսեն Խառատյանն անդրադարձել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղած հայտնի բաց նամակին, որում Սաակաշվիլին Փաշինյանին խորհուրդ է տալիս հայտարարել ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից ու Եվրասիական միությունից անհապաղ  դուրս գալու մասին ու բռնել ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը։

«Լավ է ասում` սրտիցս է, միայն թե պիտի բացատրի, թե այդ ճանապարհը բռնած իր 10 տարվա քաղաքականությունն ինչո՞ւ մինչ օրս Վրաստանը չի հասցրել այդ կառույցներին անդամակցելուն»,- գրում է Արսեն Խառատյանը եւ Սաակաշվիլիին խորհուրդ է տալիս` խորհուրդ չտալ, կամ` փոխել հասցեատիրոջը։

Խառատյանը նշում է, որ Սաակաշվիլիի նամակում ամենամեծ ցինիզմը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու խորհուրդն է։ Ըստ նրա՝ նախկին նախագահին պետք է տեղյակ պահել, որ Փաշինյանը գրեթե ամեն օր հայտարարում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին:

«Այդ իր վաղեմի ընկեր Ալիեւն է, որ ոչ միայն չի ուզում արեւմտյան միջնորդությամբ խաղաղություն, այլեւ Արեւմուտքի երեսին թքելով Պուտինի կողքից տեղ չի գնում, եւ հենց Ռուսաստանի միջնորդությամբ ու շահերի ներկայացմամբ է «խաղաղությունից» խոսում»,- գրել է վերլուծաբանը:

Նա հիշեցրել է, որ այս տարվա սեպտեմբերին Սաակաշվիլին ոչ մի կերպ չարձագանքեց էթնիկ զտումների Բաքվի քաղաքականությանը։ Ավելին՝ անթաքույց հրճվանքով շնորհավորում էր Ալիեւին եւ Ադրբեջանի ժողովրդին Արցախը հայաթափելու կապակցությամբ:

Վերջում Վրաստանի նախկին նախագահին Խառատյանը խորհուրդ է տվել զերծ մնալ բաց նամակներ գրելուց։ «․․.իսկ եթե իրոք մի լավ բան է ուզում անել, ապա կոչ եմ անում այսօր եւեթ կապվել իր խորհրդի իրական հասցեատիրոջ` Իլհամ Ալիեւի հետ եւ հորդորել նրան այս ամսվա վերջին Բրյուսել գնալ Փաշինյանի հետ խաղաղության պայմանագիր քննարկելու»,- նշել է վերլուծաբանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու առումով փոխըմբռնում կա․ Զախարովա
հաջորդը
Արցախի ժողովրդի հայրենազրկումից հետո նշաձողի վերացումն անթույլատրելի է․ Բեգլարյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն