• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՄԻԵԴ-ը 11 տարի անց Հայաստանի դեմ վճիռ է ընդունել

aliq 17:07 | 18.10.2023
aliq 17:07 | 18.10.2023
ECHR

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 17-ին «Դիմաքսյանն ընդդեմ ՀՀ-ի» վճռով արձանագրել է Մ․ Դիմաքսյանի կյանքի իրավունքի խախտման փաստը: Զինծառայողի մահից 11 տարի անց ՄԻԵԴ-ը բավարարել է ներկայացված դիմումը՝ հաշվի առնելով, որ պետությունը չի կատարել կյանքի իրավունքը պաշտպանելու իր դրական պարտավորությունը:

2012 թվականի փետրվարի 5-ին՝ մարտական հերթափոխի ժամանակ, իր հետ հերթապահություն իրականացնող ծառայակցի կողմից Մ. Դիմաքսյանը ստացել է հրազենային վնասվածք ուսի շրջանում։

Ըստ վճռի՝ Դիմաքսյանի մահը հետեւանք է զինվորական ծառայության ընթացքում պետության կողմից զինվորի համար անվտանգ պայմաններ չապահովելու։ Մասնավորապես՝ դեպքի օրը զորամասի եւ հերթապահություն կազմակերպելու համար պատասխանատու զինվորական մարմինները չեն վերահսկել զենքի եւ սարքավորումների ճիշտ օգտագործումը։ Ավելին՝ պետությունը չի կարողացել ապահովել շտապ բժշկական օգնությունը։

Դիմաքսյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին արյան սուր կորստից։ Ժամեր շարունակ հնարավոր չի եղել վնասվածք ստացած Դիմաքսյանին տրամադրել բժշկական սպասարկում, քանի որ վնասվածք ստանալուց հետո նրան  փորձել են տեղափոխել հիվանդանոց նախ զինվորական բեռնատարով, ապա շտապօգնության պատշաճ չաշխատող մեքենայով, որը չի ունեցել անգամ համապատասխան շտապ օգնության սարքավորումներ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ ՀՀ-ն պարտավոր է Մ․ Դիմաքսյանի հորը փոխհատուցել 30 հազար եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀԱՄԱՍ-ի զենքերի մի մասը բերվել է ՌԴ-ից. Քնեսեթի պատգամավոր
հաջորդը
ՀՀ-ն մտադիր չէ դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

լրահոս

  • Դաշնակիցները համաձայնել են, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ....

    18:51 | 29.11.2023
  • ԼՂ-ում մնացել է մոտ 20 տարեց ու հաշմանդամություն...

    18:09 | 29.11.2023
  • Գյումրիում ապրող արցախցիներին երաժշտական գործիքներ են նվիրել

    17:54 | 29.11.2023
  • Ադրբեջանագետը կոչ է անում համախմբվել ու աղետի դեմն...

    16:53 | 29.11.2023
  • Թուրքիայում քննարկվել է խաղաղության գործընթացը. Տոյվո Կլաար

    16:01 | 29.11.2023

ընտրանի

  • 1

    «Սեւ ուրբաթ»․ իրական զեղչե՞ր, թե՞ խաբեություն

  • 2

    Ակադեմիա՝ տնակում

  • 3

    Օձունում, ինչպես տանը՝ Շուշիում

  • 4

    Հայաստանում իշխանությունը սպառվել է

  • 5

    Դասագիրք, որում բացակայում է պատմության ժամանակը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա