• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Վերջին իրը Արցախից․ ինքնաեռ

aliq 13:00 | 21.10.2023
aliq 13:00 | 21.10.2023
Սամվել Սարգսյան

Արցախից դուրս գալիս Սամվելը միայն ինքնաեռը հասցրեց վերցնել: Տեղահանումը Սարգսյանների ընտանիքին բերեց Մասիս։ Այժմ քաղաքապետարանի առջեւ հավաքված աջակցություն փնտրող արցախցիներին անվճար թեյ է բաժանում: Պատմում է, որ այնտեղ էլ թեյի փոքրիկ կրպակ ուներ։

Սամվել Սարգսյանի ինքնաեռըԻնքնաեռը հին ու փոքր սեղանի կենտրոնում է․ մի կողմում շաքարավազն է, մյուսում՝ բաժակները։ Թանձր ծուխը բարձրանում է, լսվում է փայտի ճտճտոցը։ Սամվելը հմտորեն բռնում է ինքնաեռի տաք երկաթից ու փայտ ավելացնում։ Բոլորին կանչում է թեյ խմելու, կատակելով պատմում, որ Երեւանից էլ են հասնում Մասիս, որ իր թեյի համը տեսնեն։

Սամվել ՍարգսյանՍամվել ՍարգսյանՍեղանի կողքին վրան կա, արդեն 14 օրից ավելի Սամվել Սարգսյանն այդտեղ է քնում, իսկ ընտանիքն ապրում է հյուրանոցում։

Սամվել Սարգսյան«Մեր ընտանիքը 22 հոգի ենք, բայց հեն ենք կես տառած, կեսը ստեղ ա, կեսը՝ Երեւան, կեսը՝ Լեննական (Գյումրի)։ Տների գներն էլ պեցուր (բարձր) ա, մերոնք գոստինիցան (հյուրանոց) են մնում, ես էլ 12 օրից ավել ա էս պալատկի (վրան) տակ եմ քնում։

Պետք ա ժողովրդին օգնենք, իրար օգնենք, փիս ժամանակներ ա։ Ղարաբաղի հարցը շատ տիժար (դժվար) ա, որ Ղարաբաղի դուռը փակվալ ա, հաջորդը Երեւանն ա, պետք ա համախմբվենք, թույլ չտանք Երեւանի դուռն էլ փակվի։

Ամսի 19-ին ես պոստերն եմ եղել, պատերազմը սկսավ, մերոնք հանձնվալ են։ Չեմ հուսահատվում, մունք ամեն ինչը նորից կվերադարձնենք, բայց մեր խոխոցը արյունը ընդեղ ա թափվալ, մեր արյունն ընդեղ ա, սաղ կըղող (վերադարձվող) ա, բայց էդ խոխոցը արյունը կըղող չի։

Է՜հ, ինչ պապական հողեր եմ թողել դուս եկալ»,- պատմում է Սամվել Սարգսյանը։

Սամվել ՍարգսյանՍամվել Սարգսյանի երեխաներըՍամվելի երեխաները՝ Նարեկն ու Էլենը, վազվզում են ինքնաեռի շուրջը, ամեն օր գալիս են հայրիկին տեսնելու։ Երեխաներն արդեն դպրոց են գնում, փորձում են հարմարվել եւ վերադառնալ բնականոն կյանքին։

ինքնաեռԱյստեղ բարեկամներ չունեն, բայց ուրիշ տեղ էլ գնալ չեն ուզում։ Սամվելն ասում է, որ սա է իր Հայրենիքը, տարբեր երկրներից ծանոթ-բարեկամ կանչել են, բայց չի ուզում գնալ, այստեղ պետք է աշխատի եւ նոր կյանք ստեղծի եւ պարբերաբար կրկնում է. «Իրար պիտի օգնինք, հայը հային պիտի քյոմագ անի, պիտի պայքարենք, որ լավ լինի»։

Մոտենում ենք վրանին, ներսն ամբողջությամբ դատարկ է, գետնին մի ներքնակ։ Ամեն օր նույն տեղում է․ վրանի դիմաց՝ սեղանի կողքին, խնամքով օգտագործում է ինքնաեռը, ավելացնում շաքարավազն ու բաժակները։

Սամվել ՍարգսյանԱրցախից հույսը կտրել է, ասում է՝ չի կարող թուրքի հետ ապրել, բայց մինչեւ այսօր դեռ չի ընկալում, որ վերջ, լքել է Արցախը, մտածում է, թե դեռ այնտեղ է։

Արցախի մասին մտածելով՝ շարունակում է աշխատել, նորից առանց ձեռնոցի բռնում է ինքնաեռի տաք մետաղն ու շարունակում է փայտ ավելացնել, որ թեյը չսառչի, եւ մի բաժակ տաք թեյի միջոցով փոխանցվող ջերմությունը հասնի բոլոր տեղահանվածներին։

Աստղիկ Հովհաննեսով, Ֆրունզ Ավետիսյան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հիվանդանոցն Իսրայելի հարվածից չի պայթել․ ֆրանսիական հետախուզություն
հաջորդը
Եկել են Ալավերդի մնալու, բայց ո՞նց մնան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն