• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ինչպես էր պաշտպանվում Մեղրին. Դավիթ Մաթեւոսյան

aliq 18:30 | 23.10.2023
aliq 18:30 | 23.10.2023
Դավիթ Մաթեւոսյան

Այսօր հասարակական, քաղաքական, ռազմական եւ պետական գործիչ Դավիթ Մաթեւոսյանի հիշատակի օրն է։ Երեք տարի առաջ նա զոհվեց Մեղրիի սահմաններն ադրբեջանցիների հարձակումներից պաշտպանելիս։ Մաթեւոսյանի կյանքն էլ, մահն էլ համակ նվիրում էր Հայաստանի հարավային դարպաս Մեղրիին։

Սահմանների ամրապնդում

Դեռ 1991-ի նոյեմբերի 6-ին Իրանի սահմանը հսկող ռուս սահմա­նապահները դուրս էին քշվել Ադրբեջանից։ Մեղրիի սահմանապահ զո­րա­մասի նախկին Վեժնավիրի ուղեկալը, որը Մեղրիի կողմից հաշ­ված՝ առաջինն էր Զանգելանում, դարձել էր Մեղրիի հետ սահմանը հսկող ադր­բեջանական զորամաս։

Որպես սրա հակակշիռ, մենք անհա­պաղ հե­նակետ դրեցինք Մեղրի–Զանգելան սահմանագիծ լեռնազանգ­վածի գա­գա­թին, որը գտնվում էր երկաթուղու ու ավտոմոբիլային ճա­նապարհի միջակայքում եւ պայմանականորեն անվանեցինք 44։ Հենա­կետ 44-ից շատ լավ երեւում էր Վեժնավիրի ուղեկալը։

Ի պատասխան՝ ադրբեջա­նա­կան կողմը, օգտվելով իր կողմից համեմատաբար մեղմ ռելիեֆի ըն­ձեռած հնարավորությունից ու ճանապարհի առկայու­թյու­նից, մինչեւ ամառ աստիճանաբար դիրքավորվեց Մեղրի–Զանգելան սահմանագծի գրեթե ողջ երկայնքով։

Հենակետ 44-ը հաճախ էր են­թարկվում գնդակո­ծության։ Հրաձգային զինատեսակներով կրակում էին դիրքերից ու Վեժնա­վիրի ուղեկալից, իսկ խորքից՝ մեզ անհայտ կետից երբեմն արկա­կո­ծում էին։

Կապանի Եղվարդ գյուղի մոտ՝ 1992 թվականի հունվարին հայ-ադր­բե­ջանական հանդիպում էր կազմակերպվել, որին մասնակցում էինք նաեւ Ենոքը, Ղեւոնդն ու ես։ Իմանալով, որ հան­դիպմանը մասնակցում է նաեւ Զանգելանի ոստիկանապետը, մոտե­ցա, ծանոթացա ու արտա­հայ­տեցի վիրավորվածությունս առ այն, որ մենք միմյանց հետ շփվում ենք հարեւան շրջանի սահմանագծում՝ այն դեպքում, երբ մյուս հարե­ւա­նի՝ Օրդուբադի հետ հանդիպում ենք մշտա­պես, ըստ անհրաժեշ­տու­թյան։ Առաջարկեցի՝ որպես առաջին քայլ, պայմանավորվել առաջին հան­դիպման օրն ու ժամը։ Պայմա­նա­վոր­վեցինք։

Միակ հանդիպումը կայացավ 1992 թվականի փետրվարի 2-ին։ Միան­գա­մից առաջարկեցի անցնել մեր տարածք՝ Նյուվադիի քյարիզի մոտ, ուր խո­րո­վածի կրակն արդեն վառվում էր, եւ զրուցել ճաշի սեղանի շուրջ։ Ամոթ­խած Ջաֆարովն առարկեց՝ պատճառաբանելով ժամանակի սղությու­նը։ Միանգամից ի շահ հարեւանության՝ առաջարկեցի միասին գնալ մին­չեւ Վեժնավիր գյուղ, զրուցել թեյի շուրջ, ինքն էլ ժամանակ կշահի։ Ամո­թից համաձայնեց։

Մեզ ու Ջաֆարովին ուղեկցողներին, որոնք միմյանց հետ հասցրել էին ծանոթանալ ու զրուցում էին, թո­ղեցինք սահմանա­գծին ու մեր մեքենայով՝ Ղեւոնդի հետ հետեւեցինք Ջաֆարովին։

Davit Matevosyan

լուս․ Անի Գեւորգյանի

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մարդու պատերազմ կամ ինչու հուշագրողը չվստահեց գրողին

Վեժ­նա­վիր չհասած, բայց շատ մոտ, վերջին ջրբաժան գծի վրա, ճանա­պար­հի աջ կողմի փոքրիկ հարթանման տարածքում Մեղրիի սահմանագծի ռազ­մական միավորները համակարգող ադրբեջանական շտաբն էր։ Ժամա­նա­կի համեմատ բավական կապիտալ կառույցներով ու կահավորված։ Իսկույն հասկացանք, որ նախորդ նոյեմբերի գիշե­րա­յին փոխհրա­ձգու­թյունն այստեղ էր եղել։ Հրանոթն անմիջապես նկա­տեցինք։

Այստեղից դեպի մեր կողմը նայելիս տեսանելի էր հենակետ 44-ի լեռնազանգ­վա­ծի որոշակի հատված։ Թեյի սեղանը պատրաստ էր։ Աչք ծակեց շաքարի առատությունը, որը մեզ մոտ դեֆիցիտ էր։ Թեյ խմեցինք, շտապող Ջա­ֆա­րովին հրաժեշտ տվեցինք ու վերադարձանք սահմանագիծ։ Այնտեղ մնացած հայ ու ադրբեջանցի զինվորականները թղթախաղով էին տար­ված։ Մերոնք հարստացել էին։

Նախիջեւանի թեւում՝ դեռ 1991 թվականի դեկտեմբերի 26-ին, Գողթա­նա­սա­րի հակաօդային պաշտպանության հենակետն անցավ ադրբեջան­ցինե­րին։ Մեր տեղեկություններով, այնտեղ մշտապես ծառայում էր 70 հո­գի։ Այնտեղ էին տեղափոխել 2 ալազանային հրթիռային համա­կարգ, փոր­ձել, սակայն բարդ ու սառած ճանապարհով չկարողանալով գագաթ բարձ­րացնել հակակարկտային հրանոթները, թողել էին Գան­ձակ գյուղի մոտ։

Կոմունիկացիաների բացակայության պատճառով, բացի ճանա­պար­հից, ձմռանը շուրջ 3000 մետր բարձրության վրա դժվար էր հա­կակշիռ հե­նակետ ստեղծելը։ Ուստի, այդ պահին հարկադրված էինք բավարարվել միայն ցածր գոտում՝ Արաքսի ափին, Ծիրանի ձորի մոտ ավտոճա­նա­պար­հի ու երկաթուղու շրջակայքում հիմնել պաշտպանա­կան հենակետ։

Վաղ գարնանը՝ արեւահայաց լանջով բարձրացող ճա­նապարհի բաց­վե­լուն պես, բուլդոզերով քաշելով՝ Խոշլի տեղափոխե­ցինք մի քանի անվա­վոր տնակ ու հիմնեցինք Խոշլիի հենակետը։ Անգամ այդ ժամանակ տնակ­ների տեղափոխումը հագեցած էր բարդություններով։ Այնտեղ բարձ­րաց­վեց նաեւ միակ հակակարկտային 100 մմ-ոց հրանոթը, որը թեեւ նշանա­ռության համակարգ չուներ, բայց տանկի 100 մմ-ոց արկերը նրանով գործածվում էին, հետեւաբար՝ մար­տական հրանոթ էր։

Խոշլին հրաշալի հենակետ է, այստեղից՝ անզեն աչքով, ինչպես ափի մեջ, տեսանելի է Օրդուբադի շրջանի բնակավայրերի մեծ մասը, ներառյալ՝ շրջկենտրոն Օրդուբադը։

Վաղ գարնանը կենտրոնից հատկացրին երկուական հրանոթ՝ Д-30 եւ գրադ՝ БМ-21, առանց բուսոլի (հրետանավորի կողմնացույց) եւ աղ­յուսակների։ Հրետանավոր չունեինք։ Մտածում էինք օգտագործել հրա­ցանի սկզբունքով՝ հանել սարերի գագաթները եւ ուղիղ նշանա­ռու­թյամբ կրակել երեւացող թիրախներին։

Ռազմական գիտելիքին ու փոր­ձին փո­խարինում էին հաղթելու վճռականությունն ու ոգին։

Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ ու հրավերով Ռուսաստա­նից Հա­յաս­տան էր եկել հայ սպայակազմը։ Մեկը մյուսի ետեւից եկան նրան­ցից մի քանիսը, խոսեցին առանց աղյուսակներ ու բուսոլ հրե­տա­նի գործածելու անհնարինության մասին, նույնիսկ գովեցին հրացանի սկզբուն­քով հրետանին գործածելու մեր ձգտումն ու գնացին։

Հերթա­կանը Յուրի Խաչատուրովն էր, եկավ աղյուսակներով ու բուսոլներով։ Կոնկրետ խնդիր կար լուծելու. Կապան քաղաքն ինտենսիվ հրետակոծ­վում էր, առա­ջար­կում էին, որ Մեղրիից խփենք Մինջեւանին, որ ցավ զգան ու դադարեցնեն Կապանի հրետակոծումը։

Լեռնային դժվարան­ցանելի ճանապարհը բուլդոզերով ձյունից մաքրելով՝ գրադը Նյուվա­դիով հանեցինք Կապանի սահմանագիծ, որ բարձրությունների տարբե­րության հաշվին Մինջե­ւա­նը հասանելի դառնա գրադի համար։ Խաչատուրովն սկսեց հրետանա­վո­րի հաշվարկներով նախապատրաստել Մինջեւանի հրետակոծու­թյու­նը, իսկ ես ուշադիր հետեւում էի։

Ռազ­մա­կան ամբիոնում սովորած որոշ գի­տելիքներ եւ գեոդեզիայի փայլուն իմացությունն ինձ օգնեցին հիմնա­վոր ընկալել Խաչատուրովի կատա­րած հաշվարկների իմաստը։

Նա հա­ջորդ օրն ինձ ու Ղեւոնդին հրա­վիրեց Լիճք գյուղ՝ զորամասի փոխա­կերպ­վող նախկին մանկատուն, ցույց տալու անկախ Հայաստանի առաջին զորակոչիկներին ընդու­նե­լու նախապատրաստությունը։

Մի հարմար պա­հի խնդրեցի Խաչատու­րովին՝ լսել ու գնահատել, թե արդյոք ճի՞շտ եմ ըն­կալել հրետանու գոր­ծածության տրամաբանությունը։ Պատասխանեց, որ չունենալով ռազ­մական մասնագիտական ակադեմիական կրթություն՝ բացառվում է, որ հասկացած լինեմ։ Համառեցի ու, հիմնավորելով՝ հեր­թականու­թյամբ թվարկեցի կոորդինատներով հրետանին գործածելու տրա­մաբա­նությունը։ Խաչատուրովը զարմացած պնդում էր, որ ես հաստատ ռազմական մասնագիտական կրթություն ունեմ։

Այդ շրջանում Մեղրի եկան գեներալներ Նորատ Տեր-Գրիգորյանցն ու Դալիբալթայանը՝ մի խումբ գնդապետերի ու փոխգնդապետերի ուղեկցությամբ։ Ուսումնա­սիրեցին արեւելյան ու արեւմտյան պաշտպանական գծերը եւ իրենց հիացմունքն արտահայտեցին հենակետերի ճշգրիտ տեղակայման հա­մար։ Նրանց միակ անհանգստությունը Զանգելանի կողմից այլեւս չգործող երկաթու­ղու բաց լինելու իրողությունն էր։ Մտածում էին, որ Բաքվի կողմից մտնող զրահագնացքը կարող է վտանգավոր լինել Մեղ­րիի համար։

Նրանց ան­հանգստությունն անձամբ փարատեցի՝ հենց իրենց ներկայությամբ վեր­ջին սահմանապահ ուղեկալից հետո պայ­թեցնելով երկաթուղու մի հատ­ված, նրա տակով անցնող ջրթող կա­ռույցի հեծանների միջակայքում տե­ղավորելով մեկ պարկ ամոնիտ։ Զանգելանի ուղղությամբ եւս մի հիմ­նա­կան հենակետ դրվեց հուլիսի երկրորդ կեսին՝ Խոշլին կորցնելուց ու ետ վերցնելուց հետո։

Հատված Դավիթ Մաթեւոսյանի «Խաղաղության հավատամքով» գրքում զետեղված «Սկիզբ (ինչպես որ եղել է)» հուշագրությունից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀԱՄԱՍ-ի եւ «Իսլամական ջիհադի» դեմ հայց է ներկայացվել
հաջորդը
Հարավային Կովկասում պատերազմն ավարտվել է. Իրանի արտգործնախարար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն