• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Աշխատանքի առաջարկների հարթակ արցախահայության համար

aliq 16:35 | 25.10.2023
aliq 16:35 | 25.10.2023
Career City Fest

Հոկտեմբերի 26-ին Երեւանում Skill Event Marketing ընկերության նախաձեռնությամբ հատուկ ձեւաչափով կանցկացվի արտահերթ Career City Fest-ը, որի նպատակը Հայաստանում գտնվող արցախահայությանն աջակցելն է։

Մերիդիան Էքսպո կենտրոնի տրամադրած հարթակում կհամախմբվեն 80-ից ավելի ընկերությունների, կրթական հաստատությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանք Արցախից ժամանած մեր հայրենակիցներին կներկայացնեն իրենց լավագույն առաջարկները աշխատանքի, կրթության եւ սոցիալական ոլորտներում։ Միջոցառման մասնակցությունն ազատ է թե՛ ընկերությունների եւ թե՛ այցելել ցանկացող անհատների համար։

Հարթակը, որը բաց է լինելու բոլոր ոլորտների ներկայացուցիչների համար, լուծելու է միանգամից մի քանի կարեւոր խնդիրներ: Այստեղ օգտակար խորհուրդներ կտան աշխատանքի դիմելու հարցում, կծանոթացնեն կրթական եւ մասնագիտական վերապատրաստման հնարավորություններին, կօգնեն հաստատելու նոր եւ օգտակար կապեր։ Ոլորտի մասնագետները կխոսեն Հայաստանի աշխատաշուկայում ներկայանալու ճիշտ քայլերի, ինչպես նաեւ աշխատաշուկայի մարտահրավերների մասին։

Հարթակում նախատեսվում է «Պետությունը որպես գործատու․ հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկում, որին կմասնակցեն ՀՀ ոստիկանության, ՀՀ ֆինանսների նախարարության եւ այլ գերատեսչությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ցանկացողները կարող են գրանցվել Career City Fest․am կայքում: Այցելուների գրանցումը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին՝ 11:30-ին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ցավակցություն եւ քաջալերանք NED-ից
հաջորդը
Երեւանում բացվեց Կանադայի դեսպանատունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն