• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Մի մասը տուն է փնտրում, մյուսներին մասնակի աջակցում են

Տաթեւիկ Ճուղուրյան 15:00 | 27.10.2023
Տաթեւիկ Ճուղուրյան 15:00 | 27.10.2023
Ալավերդի

Լոռու մարզի Թումանյան եւ Ալավերդի համայնքներում ապաստանած արցախահայ 28 ընտանիք կամ 91 անձ դեռ հարմար պայմաններով բնակարան չեն գտնում, հյուրանոցներում եւ հյուրատներում են ապրում։

Սեպտեմբերի 27-ից բնակության նպատակով Ալավերդի են եկել 457 արցախահայեր։ Նրանցից մոտ 100-ը տեղափոխվել են այլ համայնքներ՝ իրենց ծանոթ-բարեկամների, ընկերների մոտ։ Ալավերդի համայնքում այժմ արցախահայ 119 ընտանիք են ապրում՝ 359 անձով։ 26 ընտանիք կամ 86 անձ տուն են փնտրում։

«Փոքրիկ բազա ենք ստեղծել տների։ Եթե մարդկանց վարձով տուն է պետք լինում, տալիս ենք հեռախոսահամարներ, կամ անձամբ մենք ենք զանգահարում։ Մի խոսքով՝ բոլոր հարցերով, երբ մարդը զրոյից պետք է տուն ստեղծի, մենք կանգնած ենք մեր հայրենակիցների թիկունքին։ Օգնելու ցանկությունը շատ մեծ է»,- ասում է Ալավերդու համայնքապետարանի սոցիալական աշխատող Աստղիկ Դավիթավյանը՝ նշելով, որ պետությունն այս առումով մեծ բեռ է դրել համայնքի սոցիալական աշխատողների ուսերին։

Հարկ է նշել, որ արցախահայերին կացարանով ապահովելու գործը միայն համայնքապետարանի ուսերին չէ։ Բռնի տեղահանված արցախցիների համար տուն են փնտրում եւ նրանց բազում կարիքներն են հոգում նաեւ սովորական, շարքային քաղաքացիները, ինքնակամ։ Վերջին օրերին էլ քաղաքի որոշ հյուրատների վերջնաժամկետներ սահմանելուց հետո արցախահայերն իրենք են կացարան փնտրում՝ իրենց անծանոթ բնակավայրի փողոցներում ու թաղամասերում հարցուփորձ անելով։

Ալավերդի համայնքի 28 բնակավայրերից 11-ում՝ Ալավերդի, Ախթալա քաղաքներում, Օձուն, Հաղպատ, Աքորի, Սանահին, Շնող, Թեղուտ, Այրում գյուղերում են հաստատվել արցախցիները։ Մեկական ընտանիք էլ տեղավորվել է Շամլուղում ու Ճոճկանում։

սննդի փաթեթներԲռնի տեղահանված արցախահայերին պետության աջակցությամբ տրամադրվող սննդի փաթեթներն Ալավերդիում սկսել են բաշխել հոկտեմբերի 23-ից։

Մինչ այդ էլ՝ հոկտեմբերի 19-ի դրությամբ, մարզպետարանից առաջին անհրաժեշտության պարագաներ (տակդիր, վերմակ, բարձ, ծածկոց եւ այլն) են ստացել, որոնք համայնքապետարանը բաշխել է սահմանափակ թվով ընտանիքների։ Աջակցությունը Լեհաստանից է եղել՝ բարերարների կողմից։

Կրկին մարզպետարանի միջոցով ռումինացի բարերարներն էլ չոր սննդի (ալյուր, բրինձ, մակարոն, բուսայուղ եւ այլն) փաթեթներ են ուղարկել: Նվիրատվության մեջ սննդից բացի նաեւ բարձեր եւ բարձի երեսներ կան։

Արմինե Շախկյան«Ամեն ինչից տարբեր քանակով ենք ստացել։ Առայժմ տեսակավորել ենք 43 ընտանիքի համար։ Բայց դեռ կան չտեսակավորված ապրանքներ»,- «Ալիք Մեդիա»-ին հայտնեց Ալավերդու համայնքապետարանի սոցիալական աշխատող Արմինե Շախկյանը՝ նշելով, որ հիմնական աջակցությունը տրամադրվում է բնակարաններում տեղավորված արցախցիներին։

Համայնքապետարանն այսօր էլ արցախցիներին բաշխելու նպատակով մարզպետարանից պարեն, ծածկոցներ եւ վեց մահճակալ է ստացել։ Անհատների կողմից աջակցություն լինելու դեպքում բաշխման գործը կա՛մ համայնքապետարանն է իրականացնում, կա՛մ աջակցողներին ուղղորդում են ընտանիքներ։

Թումանյանում բռնի տեղահանված արցախցիներին պետության կողմից տրամադրվող սննդի փաթեթները սկսել են բաշխել հոկտեմբերի 1-ից։ Մինչ այսօր համայնքի տարբեր բնակավայրերում տեղավորված ընտանիքները պետության կողմից երկու անգամ սննդի փաթեթներ են ստացել՝ 15 օրվա համար։

ԹումանյանԱջակցության տարբեր ծրագրեր են իրականացվել նաեւ առանձին կազմակերպությունների, անհատ բարերարների կողմից։

«Արցախահայերի ժամանելուն զուգահեռ գրենական պիտույքների եւ պայուսակների հավաքման հայտարարություն ենք տվել, հավաքել ու բաշխել ենք համայնք եկած դպրոցականներին։ Որպես օգնություն Վանաձորի թիվ հինգ պոլիկլինիկայից ենք դեղորայք ստացել։ Ընտանիքներին տեղում օգնել են վարչական ղեկավարները, ժողովուրդը։

Նանե ԷվոյանԲարեգործական մի կազմակերպության ծրագիր էինք ներկայացրել՝ ընտանիքներին, ըստ անհրաժեշտության, սառնարան, լվացքի մեքենա, գազօջախ, արդուկ, կենցաղային տարբեր իրեր՝ կաթսաներ, ամանեղեն եւ այլն տրամադրելու համար։ Հոկտեմբերի 31-ից սկսելու ենք բաշխումը»,- «Ալիք Մեդիա»-ին ասաց Թումանյանի համայնքապետարանի սոցիալական աշխատող Նանե Էվոյանը։

Վերջին ծրագրի շահառու կլինեն այն ընտանիքները, որոնք գոնե առաջիկա մեկ տարում ապրելու են համայնքում։

Արցախից բռնի տեղահանված 22 ընտանիք կամ 115 մարդ հաստատվել են Թումանյան համայնքի 9 բնակավայրերից 5-ում՝ Թումանյան քաղաքում, Դսեղ, Չկալով, Մարց եւ Լորուտ գյուղերում։ Այստեղ եկած 26 ընտանիքից 4-ը տեղափոխվել են։ Երկու ընտանիք՝ հինգ անձով, դեռ հյուրատանն են բնակվում:

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ինչու եւ ինչպես եղավ հոկտեմբերի 27-ը (տեսանյութ)
հաջորդը
Իսրայելական քաղաքները՝ «Համասի» հրետակոծության թիրախում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն