• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ինչու եւ ինչպես եղավ հոկտեմբերի 27-ը (տեսանյութ)

Տիգրան Պասկեւիչյան 13:30 | 27.10.2023
Տիգրան Պասկեւիչյան 13:30 | 27.10.2023
Karen Demirchyan & Vazgen Sargsyan

Ակնհայտ է, որ 1998 թվականի հեղաշրջումը չէր լինի, եթե Քոչարյան-Սարգսյան զույգին չմիանար պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։

Սարգսյանն այդպիսով ոչ միայն հնարավոր դարձրեց հեղաշրջումը, այլեւ դարձավ Հայաստանի եւ Արցախի համար ճակատագրական այդ որոշման հիմնական, եթե ոչ միակ պատասխանատուն՝ ամբողջ խորությամբ գիտակցելով դրա ծանրությունը։

Եվ դա էր պատճառը, որ նա հեղաշրջումից մոտ կես տարի անց Ստեփանակերտում Արցախի հասարակության առջեւ ելույթ ունենալիս, հավանաբար պատասխանատվությունը մեղմելու մտադրությամբ, ակնարկում էր, թե հեռացած նախագահ Տեր-Պետրոսյանն իրենց փորձելու հնարավորություն է տվել։

Փորձարկման համար նախատեսված ժամանակի եւ հնարավոր արդյունքի մասին խոսք չկար, բայց պարզ էր, որ քաղաքական ժամացույցի սլաքները կարող էին նաեւ հետ գնալ։ Գնալ դեպի այն ժամանակը, որի բովանդակությունը, ցավոք, անկրկնելի էր։

Պետք էր մի բան մտածել պատասխանատվության ծանր բեռը կիսելու ուղղությամբ։ Մի կողմից՝ զինակից ընկերներին, մյուս կողմից՝ 90-ականների վայրիվերումներն ապրած հասարակությանը հուսադրելու խնդիր կար։ Այսպես ձեւավորվեց «Միասնություն» դաշինքը՝ իր ոչինչ չասող, բայց նաեւ ամեն ինչ խոստացող «Պաշտպանենք եւ կառուցենք» կարգախոսով եւ puzzle-ի երկու կտոր պատկերող պաստառով։

Դժվար էր կռահել, թե ինչպիսին է լինելու Սարգսյան-Դեմիրճյանի ստեղծելիք Հայաստանը, բայց դաշինքի նպատակը պարզ էր ու հասկանալի, եւ հատկապես ակնհայտ դարձավ ՀՀԿ-ի նախընտրական համագումարում, երբ Վազգենն իր կուսակիցներին ասաց, որ ինքը Քոչարյանի դեմ դուրս չի գալու։

— Հույսներդ կտրե՛ք,- ջղային տոնով հորդորում էր Վազգեն Սարգսյանը՝ դրանով Քոչարյանին ու նաեւ ժողովրդին հասկացնելով, թե «партия требует» (կուսակցությունը պահանջում է)։

Դեմ դուրս չգալու խոստում հնչեցնելով՝ միաժամանակ նա հասկացնում էր, որ իրավիճակի տերն ինքն է, որ ինքը եւ միայն ինքը կարող է զսպել քաղաքական ու ռազմական ուժերին։ …իսկ ինչ-որ պահի կարող է նաեւ չզսպել։

Այդ պահը չեկավ 1999-ի հոկտեմբերի 27-ին։

«Ո՞վ կազմակերպեց ոճրագործությունը» հարցի ցանկացած պատասխան ավելին չի լինելու, քան ենթադրությունը։ Բայց պարզ է մի բան, որ Վազգեն Սարգսյանի հղացած «Պաշտպանենք եւ կառուցենք» puzzle-ն այդպես էլ մնաց չհավաքված։

Ու մնաց չհավաքված ոչ թե այն պատճառով, որ ամբողջական պատկերն էր չափազանց աղոտ, այլ որովհետեւ չափից շատ մեծ էր ստանձնված պատասխանատվությունը՝ հավակնություն նկատվելու աստիճանի մեծ։

Դա արդեն ոչ միայն մեկ անհատի հավակնություն էր, այլեւ ամբողջ մի ազգի ու մի պետության, որը կարող էր դուր չգալ «ռոմանտիկներ» վարժեցնելու ունակ ցանկացած գլոբալ կամ լոկալ ուժի։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ-ն չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել ռուսական ռազմաբազայից
հաջորդը
Մի մասը տուն է փնտրում, մյուսներին մասնակի աջակցում են
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

լրահոս

  • Դաշնակիցները համաձայնել են, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ....

    18:51 | 29.11.2023
  • ԼՂ-ում մնացել է մոտ 20 տարեց ու հաշմանդամություն...

    18:09 | 29.11.2023
  • Գյումրիում ապրող արցախցիներին երաժշտական գործիքներ են նվիրել

    17:54 | 29.11.2023
  • Ադրբեջանագետը կոչ է անում համախմբվել ու աղետի դեմն...

    16:53 | 29.11.2023
  • Թուրքիայում քննարկվել է խաղաղության գործընթացը. Տոյվո Կլաար

    16:01 | 29.11.2023

ընտրանի

  • 1

    «Սեւ ուրբաթ»․ իրական զեղչե՞ր, թե՞ խաբեություն

  • 2

    Ակադեմիա՝ տնակում

  • 3

    Օձունում, ինչպես տանը՝ Շուշիում

  • 4

    Հայաստանում իշխանությունը սպառվել է

  • 5

    Դասագիրք, որում բացակայում է պատմության ժամանակը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա