• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հնդկաստանը զենքի նոր խմբաքանակ կմատակարարի Հայաստանին

aliq 11:10 | 27.10.2023
aliq 11:10 | 27.10.2023
Զենք, զինամթերք Հնդկաստանից

Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը։ «2022-ի ընթացքում սպառազինության առաջին խմբաքանակի հաջող մատակարարումից հետո Հնդկաստանը քննարկում է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու հարցը»,- գրում է The Economic Times պարբերականը։

Ըստ պարբերականի՝ վերջերս Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյա է ժամանել Նյու Դելի եւ այս առնչությամբ քննարկումներ անցկացրել։ Պարբերականը նշում է, որ Հայաստանը Հնդկաստանի համար Հարավային Կովկասում ռազմավարական դաշնակից է դարձել, իսկ Հնդկաստանը Հայաստանի համար՝ զենքի վստահելի մատակարար։

Հայաստանին մատակարարված Հնդկաստանի վերջին սպառազինությունը ներառել է Pinaka տեսակի բազմափողանի հրթիռային կայաններ, հակատանկային միջոցներ, հրթիռներ եւ այլ զինամթերք։ Ըստ անանուն աղբյուրների՝ նոր խմբաքանակում ներառված ռազմական սարքավորումները հավակնում են զսպող միջոց դառնալ Ադրբեջանի հետ լարված իրավիճակում։

Նախօրեին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ «հայկական կողմի ակտիվ սպառազինումը լուրջ հարված է խաղաղ գործընթացին եւ նոր սպառնալիք հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար»: Դեռ մայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ադրբեջանում Հնդկաստանի դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանից հավատարմագրերն ընդունելիս հարցրել է՝ «ինչո՞ւ է Հայաստանը հարյուր միլիոնավոր դոլարի զենքեր գնում, եթե իսկապես Ադրբեջանի հետ խաղաղության է ձգտում»:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւն էլ հուլիսի վերջին Հնդկաստանի դեսպանին հորդորել էր պաշտոնական Նյու Դելիին հայտնել Բաքվի մտահոգությունները Հնդկաստանից ՀՀ-ին սպառազինություն մատակարարելու հարցի վերաբերյալ եւ եւս մեկ անգամ վերլուծել Հայաստանին «մահաբեր զենք մատակարարելու նպատակահարմարությունը»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նիկելի գինը նվազել է, ալյումինի գինն՝ աճել
հաջորդը
«Համասը» արաբական աշխարհից փող ու զենք է խնդրում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն