• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵՄ-ն պետք է վերագնահատի Բաքվի հետ հարաբերությունները

aliq 19:43 | 27.10.2023
aliq 19:43 | 27.10.2023
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ադրբեջանի կեցվածքը պետք է առիթ դառնա, որ Եվրամիությունը վերագնահատի նրա հետ իր փոխհարաբերությունները։ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում դրա մասին խոսել են Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եվրոպական երկրների հայրապետական պատվիրակները եւ առաջնորդները։

Նրանք առաջարկել են, որ Եվրամիությունը Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մանրակրկիտ հետաքննություն ձեռնարկի, միաժամանակ միջազգային հուսալի երաշխիքներ ստեղծի՝ տեղահանված արցախահայերի վերադարձն իրենց պատմական հայրենիք, ինչպես նաեւ նրանց անվտանգ կյանքն ու կենսագործունեությունը ապահովելու համար:

Սրբազան  հայրերը շեշտել են, որ ժամանակն է, ի պատասխան ադրբեջանական իշխանությունների որդեգրած ցեղասպանական քաղաքականության եւ արցախահայերի հանդեպ կատարած էթնիկ զտումների, միջազգային հանրությունը պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ՝ կանխելու համար նրա ռազմատենչ քաղաքականության հետագա դրսեւորումները:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ ԵԱՀԿ-ն եւ անձնապես ինքը կանեն ամեն հնարավորը տարածաշրջանում հարատեւ եւ արդար խաղաղության հաստատման համար, նկատի առնելով նաեւ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը եւ անվտանգ կյանքն իր բնօրրանում: Ըստ Տիկին Շմիդտի՝  ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցել  տեղահանվածներին եւ հոգալ նրանց հումանիտար եւ հոգեբանական կարիքները:

Հանդիպմանը մասնակցել են տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը եւ տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանը միշտ չեզոքություն է պահպանել. խորհրդարանի նախագահ
հաջորդը
Իրանը երբեք չի աջակցել խաղաղ բնակիչների սպանությանը. Աբդոլլահիան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն