• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Նոր աշխատատեղեր արցախցիների համար

Հասմիկ Բալեյան 15:30 | 01.11.2023
Հասմիկ Բալեյան 15:30 | 01.11.2023
Աշխատանքի տոնավաճառ արցախցինրի համար

Հոկտեմբերի 31-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ  Artsakh Career Expo-ն՝ աշխատանքի տոնավաճառը, արցախցիների համար։ Միջոցառման նպատակը բռնի տեղահանված արցախցիների զբաղվածության խնդիրը լուծելն է։

40-ից ավելի կազմակերպություններ, այդ թվում՝ Galaxy Group of Companies, Food Republic Yerevan, Yeremyan Projects, Soft Construct, Ucom, Globbing, արցախցիներին նոր աշխատատեղեր էին առաջարկում։

Artsakh Career Expo-ի համահիմնադիր Մանե Բարեղամյանը հայտնեց, որ 50-ից ավելի գործատու-կազմակերպություն ավելի քան 2000 հաստիք է ներկայացնում։

«Աշխատանքի ոլորտները շատ տարբեր  են՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, սպասարկում, ծառայություններ, կրթություն, ֆինանսներ եւ այլն»,- նշեց Մանե Բարեղամյանը։

Տոնավաճառի ընթացքում աշխատանք որոնողները տեղում լրացնում էին իրենց տվյալները կամ գործատուին էլեկտրոնային եղանակով ուղարկում ինքնակենսագրությունները։ Աշխատակիցներն օգնում էին նրանց, ովքեր չունեին ինքնակենսագրության էլեկտրոնային տարբերակներ, դրանք տեղում կազմվում էին։

Ստեփանակերտցի Էլեն Հովաննիսյանը վերջին հինգ տարում Արցախի «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթում մեներգչուհի էր եւ Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում՝ վոկալի ուսուցչուհի։ Էլենը կարոտում է աշակերտներին, սիրելի աշխատանքը։ Ասում է՝ իր ոլորտում աշխատանք գտնելը դժվար է, բայց չի հուսահատվում։

«Այսօր աշխատանքի տոնավաճառում տվյալներ եմ թողել, որ համապատասխան հաստիք լինելու դեպքում ինձ տեղեկացնեն»։

Ֆինանսիստ Եվգենյա Համբարձումյանը Արցախի ֆինանսների նախարարությունում է աշխատել։ Տաղավարներին մոտեցել է, հարցումներ արել։

Եվգենյա Համբարձումյան«Դեռեւս անգործ եմ, բայց ինքնակենսագրությունս ուղարկել եմ մի քանի ընկերության էլեկտրոնային հասցեներին։ Հուսամ՝ կարձագանքեն»,- ասում է Եվգենյան։

Ընտանիքում հիմա ոչ ոք չի աշխատում, ուստի նա պիտի օր առաջ աշխատանք գտնի։

«Էլդորադո» ընկերությունն այժմ սպասարկման ոլորտում 30 աշխատակցի կարիք ունի։ Արդեն 150-ից ավելի արցախցի է գրանցվել։

«Քանի որ մեր ընկերությունն էլեկտրական տեխնիկա եւ կենցաղային պարագաներ է ներկրում, հիմնականում խորհրդատու-վաճառողների, գանձապահների, զանգերի կենտրոնի մասնագետների, վարորդ-առաքիչների եւ պահեստի աշխատակիցների կարիք ունենք»,- ասում է ընկերության ներկայացուցիչ Գրետա Առաքելյանը։

«Թայմ» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Լուսինե Վարդանյանը նշեց, որ ընկերությունն այժմ փնտրում է վաճառող-խորհրդատուի, գրաֆիկ-դիզայների եւ պրոյեկտ-մենեջերի։

«Արդեն բազմաթիվ դիմորդներ ունենք։ Լիահույս ենք, որ թեկնածուների հետ հանդիպումներից հետո նոր աշխատակիցները կհամալրեն մեր ընկերության շարքերը»,- ասում է Լուսինե Վարդանյանը։

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամն էլ իր ծրագրերն է ներկայացնում արցախցիներին, որոնք պատրաստ են վերապատրաստում անցնելուց հետո դասավանդել Հայաստանի մարզերի դպրոցներում։ Նրանք, ովքեր տոնավաճառի ընթացքում չեն հասցրել հարմար տարբերակ գտնել, կարող են «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի պաշտոնական կայքում գրանցվել։

Ստեղծվել է հատուկ կայք, որտեղ գործատուն եւ աշխատանք որոնողները կգտնեն միմյանց։ Մասնագետները կարող են ինքնակենսագրություն թողնել, իսկ գործատուները՝ թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություններ տեղադրել։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տուգանքը փոխանցելուն պես բանկերի սառեցված հաշիվները կբացվեն
հաջորդը
Արեստովիչը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն