• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կարմիր խաչն աջակցել է կարկուտից տուժածներին

aliq 15:53 | 01.11.2023
aliq 15:53 | 01.11.2023
Ալավերդիում կարկտահարություն

Հոկտեմբերի 30-ից Հայկական կարմիր խաչի ընկերությունն աջակցություն է տրամադրել Ալավերդի համայնքում օգոստոսի 2-ին ուժեղ կարկտահարությունից առավել տուժած 372 ընտանիքի (1088 անձ)։ Աղետի հետեւանքները մեղմելու նպատակով յուրաքանչյուր անձի տրամադրվել է 39 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ փոխանցվել է 42 միլիոն 432 հազար դրամ։

Աջակցություն են ստացել Ալավերդի, Սանահին, Ակներ, Աքորի, Հաղպատ, Ծաղկաշատ, Օձուն, Ամոջ եւ Հագվի բնակավայրերի սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք ընտրվել են ընկերության սահմանած չափանիշներին (բազմանդամ, 3 եւ ավելի անչափահաս ունեցող, միայն տարեցներից, միայն հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքներ եւ այլն) համապատասխան։

Կարմիր խաչը ԱլավերդիումԴրանք այն տնտեսություններն են, որտեղ վնասվել են բնակելի տան կառուցվածքային մասերը, տնամերձ հողամասը, ունեցել են գյուղատնտեսական կենդանիների եւ բերքի 75-100% կորուստ։ Եվ միակ եկամտի աղբյուրը վնասված գյուղատնտեսական միջոցներն են եղել։

Հայկական կարմիր խաչի ընկերությունն առավել տուժած ընտանիքների կարիքների անհատական գնահատումը եւ ցուցակների վերջնական ճշգրտումն արել է Ալավերդու համայնքապետարանի հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արեստովիչը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը
հաջորդը
Կիեւի եւ Գազայի համար երկակի չափանիշներն անընդունելի են. Թուրքիայի արտգործնախարար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն