• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սամվել Շահրամանյանը տարանջատվում է եւ «դադար» վերցնում. «Հրապարակ»

aliq 11:56 | 03.11.2023
aliq 11:56 | 03.11.2023
Սամվել Շահրամանյան

«Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ նախօրեին «Մարիոթում» տեղի ունեցած փակ հանդիպումը, թերեւս, առաջին վախվորած փորձն էր։ Եվ դա է պատճառը, որ որեւէ կառուցողական որոշում չի ընդունվել»,- գրում է «Հրապարակ» թերթը։ Պարբերականը հիշեցնում է, որ Սուրեն Պետրոսյանի նախաձեռնությամբ էր կազմակերպվել այն, եւ Շահրամանյանից բացի մասնակցում էին Հայաստանի եւ Արցախի հասարակական գործիչներ, մտավորականներ, սահմանադրագետներ, իրավաբաններ, մեկ-երկու քաղաքական գործիչ Արցախից։ Հանդիպման նպատակը Արցախի պետական ինստիտուտների պահպանումն ու վտարանդի կառավարության ձեւավորումն էր։ Հանդիպումը փակ էր, եւ մասնակիցները քննարկման բովանդակությունը գաղտնի պահելու պարտավորագիր են ստորագրել:

Մի ուշագրավ հանգամանք եւս, «Մարիոթում» հանդիպմանը չեն հրավիրել ՀՀ տիտղոսակիր ընդդիմության ոչ մի ներկայացուցչի։ Չնայած, մեր տեղեկություններով, նրանց` Հայաստան տեղափոխվելուց հետո խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում` Սեյրան Օհանյանը, Սամվել Շահրամանյանի հետ մի քանի անգամ զրուցել են եւ առաջարկել՝ ինչով կարող են օգնել: Շեշտել են, որ եթե արցախյան գործիչները որոշել են գործողություններ սկսել` Արցախի պետական ինստիտուտների պահպանման, Արցախի կարգավիճակի հետ կապված, ապա խորհրդարանական ընդդիմության «պադդերժկայի» վրա կարող են լիարժեք հենվել: Եթե կարիք կա, իրենք էլ քննարկումներ, ֆորումներ կկազմակերպեն այս թեմաներով։

«Բայց ակնհայտ է, որ Սամվել Շահրամանյանն ու արցախյան էլիտան չեն ուզում ասոցացվել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ անգամ ՀՅԴ-ի հետ։ Գուցե տեղի են տվել ՔՊ-ականների հարձակումների առաջ, գուցե ֆեյքաֆեյսբուքախառը զանգվածն է նրանց վրա ազդել: Իսկ գուցե արցախյան գործիչները հույս ունեն, որ սրանով Արցախի հարցը չի դառնա ներքաղաքական շահարկումների առարկա, եւ իրեն չեն մեղադրի, թե իշխանության համար են կռիվ տալիս»,- նշում է «Հրապարակ»-ը։ Ըստ թերթի՝ ԱՀ նախագահին մոտ կանգնած աղբյուրը վստահեցրել է, որ իրականում խնդիրը  տարանջատվելը չէ, Շահրամանյանն իրականում «պաուզա» է վերցրել, քանի որ մեկ նպատակ ունի՝ ամեն գնով լուծել արցախցիների` Արցախ վերադարձի խնդիրը, որի մասին իր հարցազրույցում էլ ասաց։ Այդ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով նա հանդիպումներ է ունենում արեւմտյան տարբեր երկրների դեսպանների, ինչպես նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հույս ունի, որ աշխարհաքաղաքական կենտրոնների միջոցով Արցախին միջանկյալ կարգավիճակ կշնորհվի, եւ արցախցիները կվերադառնան Արցախ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուբենին առաջադրված մեղադրանքների նպատակը հայերին հոգեպես խոշտանգելն է․ Նուբար Աֆեյան
հաջորդը
ՀՀ-ն շահագրգիռ է հարեւանների հետ բարիդրացիական կապեր հաստատելու․ Միրզոյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն