• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մինչեւ 2100 թվականը մոլորակի ջուրն ու սնունդը կսպառվեն․ BioScience

aliq 15:28 | 03.11.2023
aliq 15:28 | 03.11.2023
World Water Day

BioScience հանդեսը հրապարակել է տարբեր երկրների՝ 15 հազար գիտնականների ստորագրությամբ հոդված, որտեղ նախազգուշացնում են երկրագնդի կլիմայի աղետալի փոփոխությունների մասին։ Կանխատեսվում է, որ մինչեւ 2100 թվականը մոլորակի հիմնական ռեսուրսները՝ ջուրն ու սնունդը, կսպառվեն:

Գիտնականները նշում են, որ 2023 թվականը եզակի է դարձել կլիմայական ռեկորդների քանակով, եւ դրանք բոլորը բացասական են։ Կլիմայի փոփոխության միտումները, որոնք ի հայտ եկան անցյալ տարիներին, դառնում են նոր նորմեր, որոնք լավ բան չեն խոստանում մարդկության համար: Մասնավորապես պետք է ակնկալենք անտառային հրդեհների ուժեղացում, սաստիկ շոգի ուժգնացում, ընդհանուր երաշտի եւ ջրի սովորական աղբյուրների ոչնչացում։

Ըստ հանդեսի՝ բնական համակարգերի դեգրադացիայից հետո անկումը կընդգրկի նաեւ սոցիալ-տնտեսական ոլորտը։ Մարդկությունը վաղուց սպառել է շատ ավելին, քան կարող է տալ մոլորակը, ուստի ռեսուրսների սպառումը միայն ժամանակի հարց է: Կյանքը՝ որպես այդպիսին, ներառյալ մարդիկ, չի վերանա, այլ մեծապես կփոխվի, կհարմարվի նոր պայմաններին, ինչը, ի թիվս այլ բաների, կարող է հանգեցնել քաղաքակրթության ոչնչացման:

Կլիմայի վրա մարդածին գործոնի ազդեցությունը նվազեցնելու ջանքերը կարող են հետաձգել աղետի սկիզբը կամ մարդկանց նոր տեխնոլոգիաներ եւ գիտելիքներ պարգեւել՝ բացասական հետեւանքները հաղթահարելու համար: Այդուհանդերձ, ամբողջ աշխարհի գիտնականները դեռեւս չափազանց մռայլ են գնահատում արդյունքը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկվել է մշակույթի ոլորտի ռազմավարության նախագիծը
հաջորդը
Կովկասը պետք է վերածել անցյալի ստվերները հաղթահարած տարածաշրջանի. Բերբոք
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

լրահոս

  • Բացառվում է Արցախի քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո

    22:14 | 09.12.2023
  • Բաղրամյան պողոտայի մի հատվածի երթեւեկությունը կդադարեցվի

    17:38 | 09.12.2023
  • Երեւանը հանել է իր թեկնածությունը Բաքվի օգտին

    17:21 | 09.12.2023
  • Մոսկվան օգնության դադարեցման հետ թող հույսեր չկապի․ Օլաֆ...

    16:18 | 09.12.2023
  • Թուրքիան ԱԹՍ-ներ խոցող գերձայնային հրթիռ է մշակել

    16:09 | 09.12.2023

ընտրանի

  • 1

    Մենք աշխատում ենք՝ Ադրբեջանն ուտում է

  • 2

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 3

    Հայաստանն արտահերթ ընտրությունների նախաշեմին

  • 4

    Էլեկտրաէներգիայի սակագները 2023-ի փետրվարի 1-ից չեն փոխվի

  • 5

    Բացառվում է Արցախի քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա