• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հակոբ Արշակյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. ՌԴ ԱԳՆ

aliq 13:08 | 04.11.2023
aliq 13:08 | 04.11.2023
Hakob Arshakyan

Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը չեղարկելու մասին Մոսկվան առաջարկ էր արել Երեւանին դեռ ՀՀ խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումից առաջ: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Ավելի վաղ «Лента.ру»-ն հարցում էր արել ՌԴ  ԱԳՆ-ին՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, սակայն պատասխան չի ստացել։ Ըստ Արշակյանի՝ համաձայնագիրը կբացառեր միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում:

ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ Մոսկվան պատասխանել է Երեւանի առաջարկին։ Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսական կողմը առաջարկել է գնալ ՄՔԴ մեխանիզմների գործարկման ճանապարհով՝ առանց Հռոմի կանոնադրության վավերացման: «Նման պրակտիկա կա։ Ցավոք, մեր փոխզիջումային հանգուցալուծումներն անտեսվեցին»,- ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։

Ռուսաստանի ԱԳՆ-ում նաեւ նշել են, որ Երեւանը զուտ քաղաքական դրդապատճառներով է ընդունել Հռոմի ստատուտի վավերացման մասին որոշումը։ Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ ՀՀ իրավական համակարգում հնարավորություն կա, որ Երեւանում լուծեն խնդիրները, որոնք իրենք էլ ստեղծել են։ Կարեւորը, որ հայկական կողմը շահագրգռված լինի դրանում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միրզոյանը Բերբոքին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկը»
հաջորդը
Ո՞րն է Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու ուղին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն