• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանը շարունակ պահանջում է, իսկ մե՞նք․․․

aliq 14:38 | 06.11.2023
aliq 14:38 | 06.11.2023
Հայաստանի եւ հայերի նկատմամբ ադրբեջանական ատելության քարոզչությունը կտրուկ աճել է

«Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ «Խանքենդիի» (այս եւ ստորեւ ադրբեջանակացված տեղանունների չակերտավորումը մերն է – խմբ․) հայ բնակչության վերադարձի համար, բայց ինքը պատրա՞ստ է արեւմտյան ադրբեջանցիներին կոչ անելու վերադառնալ Երեւան կամ «Գյոյչա»»։ Դրա մասին ասել է Ադրբեջանում գործող «Սոցիալական հետազոտությունների կենտրոնի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Զահիդ Օրուջն իր հեղինակած «Վերադարձ դեպի Արեւմտյան Ադրբեջան. ժառանգությունը պատմական հողերում» գրքի շնորհանդեսի ընթացքում։

«Վերջին երկու հարյուր տարվա ընթացքում մեր ազգային հարստությունը թալանվել է առնվազն 7 անգամ։ Սակայն այն տարածաշրջանում, որտեղ մենք այժմ ապրում ենք, վերջին 30 տարիների ընթացքում ադրբեջանցիները դարձել են տնտեսապես ավելի հարուստ եւ հեղինակավոր, քան հայերը»,- նշել է նա:

Օրուջը նաեւ շեշտել է, որ ի տարբերություն դեպի հաղթանակ տանող 27-ամյա երկար ճանապարհի՝ ադրբեջանցիների «վերադարձը» Երեւան, «Գոյչա», «Զանգեզուր» կարող է տեղի ունենալ ամենամոտ ապագայում։

Խնդիրն այն է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից զատ՝ Ադրբեջանի իշխանության տարբեր անդամներ եւս անթաքույց արտահայտում են իրենց նկրտումները Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքի նկատմամբ։

Ինչպես, օրինակ, նշում է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը, Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Ազիզ Ալիքբերլին հայտնել է․ ««Արեւմտյան Ադրբեջանում»՝ ներկայիս Հայաստանում, երկար տարիներ թուրքական տեղանունները հայաֆիկացվել են․․․»։

«Ամենօրյա մակարդակով՝ բացեիբաց, Ադրբեջանը տարածքային հավակնություններ է ներկայացնում ՀՀ-ի նկատմամբ․ այդ ամենը ոչ միայն մնում է անպատասխան, այլեւ չի գնահատվում ըստ արժանվույն, չի ներկայացվում միջազգային գործընկերներին։ Ադրբեջանն այս թեզով «նվեր» է արել Հայաստանին՝ ի ցույց դնելով  ծավալապաշտական իր նկրտումները, բայց անգամ նման իրավիճակում ոչինչ չի արվում»,- գրում է ադրբեջանագետը։

Ադրբեջանցի այլ պետական պաշտոնյաներ՝ նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ, շարունակ հայտարարում են, որ իբրեւ ադրբեջանցիները շուտով կվերադառնան «Արեւմտյան Ադրբեջան»։ Ադրբեջանում այդպես են անվանում Հայաստանի Հանրապետությունը՝ դրանով հանդերձ տարածքային հավակնություններ ներկայացնելով մեր երկրի նկատմամբ։

Բայց եթե շրջանառվում է փախստականների վերադարձի թեման, ապա անպայման պետք է խոսել ներկայիս Ադրբեջանի բազմաթիվ բնակավայրերից եւ տարածքներից՝ Բաքվից, Գանձակից, Սումգայիթից, Խանլարից, Դաշքեսանից եւ Խորհրդային Ադրբեջանի այլ հատվածներից բռնատեղահանված հարյուր հազարավոր հայերի վերադարձի մասին։

Ընդ որում՝ Արցախը բոլորովին այլ հարթության վրա է․ այդտեղ հազարամյակներով հայեր են ապրել, դա պատմական հայկական տարածք է, որտեղից հայերը հեռացել են, քանի որ Ադրբեջանում նրանց դեմ պետական մակարդակով ռասիզմ է քարոզվում, քանի որ հայն այդ երկրի կազմում առանց միջազգային եւ անվտանգային ուժեղ պաշտպանության ապրելու որեւէ հնարավորություն չունի։

Պատրաստեց Տիգրան Աթանեսյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելա-պաղեստինյան ճակատի խճանկար
հաջորդը
Արցախից բռնի տեղահանվածների համար հարթակ կստեղծվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն