• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Արցախում չօգնեցին ապրել, Հայաստանում օգնում են ռուսերեն սովորել

aliq 13:30 | 08.11.2023
aliq 13:30 | 08.11.2023
արցախցի երեխաներ

ՀՀ Սեւան, Գավառ քաղաքներում եւ Արենի համայնքում տեղավորված արցախցի ընտանիքներին ռուսական հումանիտար օգնություն է հատկացվել։

Տաք հագուստը, հիգիենայի պարագաներն ու քաղցրավենիքը տեղ են հասցրել Հայաստանում МИР հիմնադրամի (Միջազգային զարգացման ինստիտուտ) կողմից ստեղծված ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոնները՝ Ռուսաստանի հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ​​ինստիտուտի (НИИРК) աջակցությամբ։

«Ալիք Մեդիան» ստորեւ ներկայացնում է նշված կազմակերպությունների տարածած մամուլի հաղորդագրությունը։

«Մենք միասին ենք, մենք ձեզ հետ ենք». Ռուսաստանի եւ Հայաստանի երկու բարեկամ երկրների դրոշների կողքին մարդասիրական ակցիայի այս կարգախոսը կենտրոնները պատահական չեն ընտրել։

Կազմակերպիչները վստահ են՝ այսօր առավել քան երբեւէ կարեւոր է լինել համախմբված, օգնել միմյանց, աջակցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։

Ռուզաննա Գեւորգյանը, որը նույնպես ստացավ հումանիտար օգնություն, իր ութհոգանոց ընտանիքով (հինգ երեխա ունի) Ստեփանակերտից եկել է Սեւան։ Ուզում է այստեղ սկսել թխել արցախյան ժենգյալով հաց։

«Գոհ ու շնորհակալ ենք բոլոր կազմակերպիչներին՝ մեր երեխաների կողքին կանգնելու եւ թիկունք լինելու համար։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր կանգնած են արցախցիների կողքին»,- նշում է նա։

Մարինե Սարգսյանն արդեն երկրորդ անգամ է ընտանիքի հետ տարհանվում։ Առաջին անգամ Հայաստան գալուց հետո կրկին հետ է դարձել Եղեգնուտ գյուղ։ Այժմ ապրում են Գավառում։ «Շնորհակալություն կազմերպիչներին։ Այս հագուստի եւ մնացած իրերի կարիքն ունեն թե՛ բոլորը, թե՛ մենք»,- նշում է նա։

Լիլիթ Աբրահամյանը Շուշի քաղաքից է եղել, հետո տեղահանվել է Ստեփանակերտ։ Այժմ Արենի համայնքում է ապրում իր ընտանիքի հետ։

«Ամուսինս զբաղվում էր մետաղի ջարդոնների հավաքմամբ։ Այստեղ դեռ աշխատանք չունենք, ուզում ենք սկսել զբաղվել հողագործությամբ։ Նման աջակցության կարիք իսկապես կա։ Ցանկացած աջակցություն կարեւոր է»,- նշում է նա։

«Շնորհակալություն եմ հայտնում մեր ռուս բարեկամներին, ովքեր իրենց գործունեությունն են ծավալում Սեւան համայնքում։ Այստեղ բոլորն արդեն գիտեն МИР կենտրոնների գործունեության մասին շնորհիվ մեր դասարանի։ Թող Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր իրականացնում են այս գործունեությունը»,- իր խոսքում նշեց Սեւանի դպրոցի տնօրեն Լիանա Մկրտչյանը։

Սեւանի քաղաքապետարանի կրթամշակութային գործառույթների համակարգող Անահիտ Հովհաննիսյանն էլ կարեւորեց նման միջոցառումների առկայությունը, քանի որ մեր հայրենակիցներից շատերը եկել են առանց որեւէ հագուստի։

օգնություն արցախցիներին«Ի նշան հայ-ռուսական բարեկամության՝ 500 երեխայի համար նախատեսված հագուստը, քաղցրեղենն ու հիգիենայի պարագաները տեղական ադմինիստրացիայի ներկայացուցիչների եւ մեր միջոցով բաժանվում են Գեղարքունիքի մարզի Սեւան, Գավառ եւ Վայոց ձորի մարզի Արենի քաղաքներում։ Սա փոքր քայլ է մեր կողմից՝ փոքր-ինչ մեղմացնելու ձեր բեռը։ Շնորհակալ ենք Ռուսաստանի մեր գործընկերներին այս աջակցության համար եւ ուրախ ենք, որ երկկողմ համագործակցությունն էլ ավելի է խորանում եւ զարգանում»,- նշում է Հայաստանում МИР հիմնադրամի տնօրեն Գագիկ Ալոյանը։

Նշենք, որ հենց Սեւան, Գավառ եւ Արենի քաղաքներում այս տարվա մայիսին բացվեցին ռուսաց լեզվի եւ մշակույթի ուսումնասիրման անվճար МИР կենտրոններ, որտեղ 6-17 տարեկան երեխաները հնարավորություն ունեն ոչ միայն սովորելու ռուսաց լեզու, այլեւ ծանոթանալու Ռուսաստանի պատմությանն ու մշակույթին եւ ընկղմվելու երկու երկրների՝ Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամության պատմության մեջ, տիրապետելու ժամանակակից մասնագիտությունների հիմունքներին:

Կենտրոնները հագեցած են ժամանակակից սարքավորումներով եւ մեծ գրադարանով, որը պարունակում է ռուս, հայ եւ արտասահմանյան հեղինակների ռուսալեզու գրականություն: Փորձառու ուսուցիչները կազմակերպում են միջոցառումներ, էքսկուրսիաներ, ընթերցումներ, օլիմպիադաներ, հանդիպումներ Ռուսաստանի եւ Հայաստանի տարբեր մասնագիտությունների հայտնի ներկայացուցիչների հետ։

Հայաստանի նշված բնակավայրերում հաստատված արցախցի երեխաները նույնպես հնարավորություն կունենան անվճար սովորելու МИР կենտրոններում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լեհաստանը վերջնագիր է ներկայացնում Ուկրաինային
հաջորդը
ՑԱԽԱԼ-ը Ղուրան է պատվիրել գերեվարված զինյալների համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն