• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ընդունելություն Ամենայն Հայոց կաթողիկոսի մոտ

aliq 09:20 | 14.11.2023
aliq 09:20 | 14.11.2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահ Խորխե Կնոբլովիցին եւ դիվանագիտական հարաբերությունների պատասխանատու Արիել Բլուֆշտեյնին։

Խոսելով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների, բռնի տեղահանված արցախահայերի խնդիրների եւ Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմատենչ քաղաքականության մասին՝ Վեհափառ Հայրապետը նշել է, որ ստեղծված իրադրությունը ցավալի հետեւանքն է Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին միջազգային կառույցների անհամարժեք արձագանքի։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Հոլոքոսթին, ինչպես նաեւ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կարեւորությանը` շեշտելով, որ այդ ճանապարհով է հնարավոր կանխարգելել նմանօրինակ ոճիրների կրկնությունը մարդկային կյանքում։

Նորին Սրբությունն անդրադարձել  է տարածաշրջանում եւ Մերձավոր Արեւելքում առկա հակամարտություններին՝ դրանց հանգուցալուծման ու խաղաղության հաստատման գործում կարեւոր համարելով նաեւ միջկրոնական երկխոսությունը։

Պրն Խորխե Կնոբլովիցն աշխարհում տիրող բարդ իրավիճակի հաղթահարման եւ արդարության հաստատման գործում եւս կարեւորել է մարդկության մեջ հավատքի զորացումը եւ կրոնների խաղաղ համագոյակցության երկխոսությունը։ Պատվիրակության նախագահը Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ ինչպես Արգենտինան, այնպես էլ Արգենտինայի հրեական կազմակերպությունները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտել այն՝ պահպանելով պատմական հիշողությունը հետագայում կանխելու համար նմանօրինակ ոճրագործությունները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ-ի դեմ ցանկացած ոտնձգություն լուրջ հետեւանքներ կունենա Ադրբեջանի համար. Բորել
հաջորդը
Ռուսները, ադրբեջանցիներն ու թուրքերը չե՞ն գա Երեւան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն