• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ընտրությունը մեռնելու կամ ավելի ուշ մեռնելու միջեւ էր․ գաղթի ճանապարհ

Մարիամ Սարգսյան 15:00 | 15.11.2023
Մարիամ Սարգսյան 15:00 | 15.11.2023

Արցախցի Նարինե Մաթեւոսյանի տան տանիքի վերանորոգումն այդպես էլ կիսատ մնաց։ Ամուսինն ու երեխաները տանիքին են եղել, երբ սեպտեմբերի 19-ին սկսվել է ռմբակոծությունը։ Ադրբեջանական ուժերը Արցախի Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղից ընդամենը մի քանի հարյուր մետր էին հեռու։

Շուրջ 150 բնակիչներով գյուղի երկու նկուղում մի ընտանիքի պես են հավաքվել ու սպասել սարսափելիին։ «Գյուղը բոլոր կողմերից շրջափակված էր, մի ճանապարհ էր կապում մյուս բնակավայրերին, բայց հույս չունեինք, թե կփրկվենք»։

Նարինեի ականջներում այդ օրվանից միայն աղմուկն է մնացել՝ երեխաների լաց ու գոռոց, ռումբերի ձայներ։ Հիմա դժվարանում է հասկանալ՝ որն էր ավելի բարձր։ «Ժամեր շարունակ մնացել ենք նկուղներում։ Անգամ մի քանի րոպեով դուրս գալ չէինք կարողանում մի բաժակ ջրի համար, որովհետեւ կրակոցներն անդադար էին»։

Կեսգիշերն անց գյուղապետը վատ լուրն է բերել՝ ադրբեջանցիները գյուղ են հասնում․ կա՛մ պիտի մի կերպ տարհանվեն, կա՛մ սպասեն։ «Ընտրությունը մեռնելու կամ ավելի ուշ մեռնելու միջեւ էր։ Մնալու դեպքում ելքը մեկն էր, դուրս գալու դեպքում էլ ողջ մնալու հավանականությունը շատ քիչ էր։ Ամեն դեպքում որոշեցինք ռիսկի դիմել»։

Գյուղի տղամարդիկ շրջել են տներով, հավաքել մնացած վառելիքը, որ շրջափակման ընթացքում դժվարությամբ էին ձեռք բերել։ Ամբողջ գյուղով որոշել են դուրս գալ։ Ընդամենը մի քանի րոպեով նվազել է ռմբակոծության ինտենսիվությունը։ Հերթով սկսել են շարժվել՝ այն մտքով, որ եթե հարված լինի, գոնե մի մասը ողջ մնա։

Նարինե Մաթեւոսյանի ընտանիքը«Տներից անգամ փաստաթղթեր չհասցրինք վերցնել։ Մենք մահի մեջ էինք, ոչ մի բան աչքներիս չէր երեւում։ Ասում էի՝ ամեն ավել իրի փոխարեն երեխայիս կգրկեմ»,-հիշում է չորս անչափահաս երեխաների մայրը։

Մի քանի րոպեի ճանապարհն էլ ծաղկաշենցիներին հեշտ չի տրվել։ Անտառի միջով անցելիս ստիպված կանգնել են. ռմբահարվածներից ծառերն ընկել, փակել էին երթուղին։ Մի կերպ տեղաշարժել են ծառերը, առաջ անցել։

«Դրմբոնի կամուրջն անցնելուց մի քանի րոպե անց ադրբեջանական զորքը փակեց այն։ Մետրերի հեռավորությունից՝ ավելի բարձր դիրքից տեսնում էինք՝ ոնց են կանգնում այնտեղ, որտեղից մի կերպ անցանք։ Մինչեւ հիմա չեմ հասկանում՝ ինչ հրաշք կատարվեց, որ հասցրինք, եւ ամբողջ գյուղից այդ դժոխքով անցնելիս ոչ մի զոհ չեղավ»,- պատմում է Նարինեն։

Այդ փորձությամբ, սակայն, ամեն ինչ չի ավարտվել։ Կարճ ժամանակ անց ծանոթ-բարեկամներից լսել է՝ հավաքվում են ռուս խաղաղապահների մոտ՝ օդանավակայանում։

«Գյուղապետների միջոցով հրահանգ էր գալիս, թե ասել են՝ օդանավակայան գնանք։ Հասանք տեղ, ոչ մեկը չգիտեր՝ ինչի համար են կանչել։ Ռուս խաղաղապահներն էլ ասում էին՝ մենք չենք կանչել ձեզ, բայց այստեղ «օդը փակ է», թե ուզում եք, կարող եք մնալ»,- ասում է Նարինեն, որը մինչեւ հիմա էլ չի հասկանում՝ ով ու ինչի համար էր տարածել այդ տեղեկությունը․ միայն ենթադրություններ ունի։

Բռնի տեղահանման ճանապարհին գրեթե երկու օր էլ անցկացրել են Հագարիի կամրջի մոտ, ամեն րոպե վախենալով, որ գուցե անցակետից չթողնեն առաջ գնալ։ Հետո անցել են, հասել Կոռնիձոր։ Շուրջ տասնամսյա շրջափակումից հետո արցախցի երեխաները զարմանքով են ընդունել առատ հյուրասիրությունն ու նվերները։

Նարինեի ընտանիքը բռնի տեղահանվելուց հետո որոշ ժամանակ բարեկամի, այնուհետեւ՝ անծանոթ հյուրընկալողների տանն է մնացել։ Հետո Կոտայքի մարզում՝ Հրազդանում, բնակարան են վարձակալել։ Պայմաններն այնքան էլ լավը չեն, բայց չի դժգոհում՝ մեքենայում քնելուց ու իրենց անցկացրած օրերից հետո լավ է։ Երեխաներն էլ ընդունվել են դպրոց, ամուսինը՝ աշխատանքի։

Նարինեն փորձում է վերսկսել իր սիրելի աշխատանքը՝ հրուշակագործությունը, որով զբաղվել է Արցախում։ Մինչեւ Հայաստան հասնելը վերջին անգամ շրջափակումից առաջ է առատ միջուկով արցախյան փախլավա թխել, հետո ալյուրի, շաքարավազի ու մնացած մթերքի պակասությունը ստիպել էր դադարեցնել աշխատանքը։

Նարինե Մաթեւոսյանի փախլավանԱյժմ պատվերներ է ընդունում ու վարձակալած բնակարանի փոքրիկ խոհանոցում պատրաստում։ Ասում է՝ այդ ամբողջ դժոխքից եթե ողջ են դուրս եկել, այս առօրյա դժվարություններն էլ կհաղթահարեն։ Կարեւորը՝ կարողանան աշխատել։

Նարինեից պատվերներ կատարելու համար կարող եք զանգահարել 093 776183 հեռախոսահամարով։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիան եւ Հունաստանն ամրապնդում են փոխվստահությունը
հաջորդը
Սիրիայի նախագահին ձերբակալելու կարգադրություն է տրվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն